Home / Հայաստան / Երևանի հյուրանոցներից մեկում գտել են Լևոն Մութաֆյանի դին (թարմացված)

Երևանի հյուրանոցներից մեկում գտել են Լևոն Մութաֆյանի դին (թարմացված)

Այսօր Զաքյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում հայտնաբերել են թատերագետ, հրապարակախոս Լևոն Մութաֆյանի դին, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

News.am֊ը մասնավորեցնում է, որ Մութաֆյանին գտել են «Աստորիա» հյուրանոցի սենյակներից մեկում։  ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, Մութաֆյանին գտել են հյուրանոցային համարի լոգասենյակում։ Դատաբժշկի կողմից դիակի նախնական զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Թատերագետը 61 տարեկան էր։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Մութաֆյանը 2 օր առաջ լուսանկար էր հրապարակել՝ նշելով, որ ինքը Թբիլիսիում է և տարբեր ազգերի ներկայացուցիչների մասնակցությամբ խնջույքի ժամանակ թամադա է։ Ըստ «Ֆեյսբուքի», իր վերջին գրառումը նա արել է այսօր՝ կեսգիշերից հետո։