հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Աթեիզմ, Արվեստ, Կրոն․ թեզեր Արա Նեդոլյանի զեկույցից

Աթեիզմ, Արվեստ, Կրոն․ թեզեր Արա Նեդոլյանի զեկույցից

Հեղինակ՝ Արա Նեդոլյան, հրապարակախոս, թատերագետ

Թեզեր Studio 20-ում «Խոսակցությունների» շրջանակում Արա Նեդոլյանի ներկայացրած «Աթեիզմ, Արվեստ, Կրոն» զեկույցից։

– Մի տեղ կարդացի, որ իբր 2060 թվականին ստեղծվելու է նոր համընդհանուր կրոն, զարամացա և սկսեցի մտածել, ինչի համար է դա պետք ու ինչ կարող է լինի:

– Նաև զարամացա /ու ուրախացա/, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը օրերս ասեց, որ էրոտիկան Աստծո պարգև է: Մտածեցի՝ իսկ որտեղից է պապը վերցրել այս միտքը, չէ որ Նոր Կտակարանում որևէ անդրադարձ դրան չկա: Այսինքն, պապը, լինելով կենդանի կրանական մտածողության կրող, ոչ թե պարզապես քարոզիչ, անհրաժեշտություն է զգում խոսել մի այլ դաշտից, որը ավանդական կրոնում ներկյացաված չէ:

– Որտեղից է առհասարակ առաջանում կրոնը, ի՞նչ բան է կրոնական մտածողությունը ու աշխարհայացքը, որը դրսևորում է, մասնավորապես, պապը:

– Առաջին, ֆորմալ պատասխանս կլինի այն, որ կրոնական, առհասարակ մետաֆիզիկ զգացումը առաջանում է լեզվամտածողությունից: Որակական բառերը, ածականները, բոլորն էլ ունեն գերադաս աստիճան, որը առօրեայում, ռեալ մարդկանց, իրերի կապակցությամբ գրեթե չի օգտագործվում, և հարց է առաջանում՝ հին միջնադարայան վեճը նոմինալիստների ու ռեալիստների միջև՝ իսկ այդ դեպքում ինչն է, կամ ով է, որ դրանց համապատասխանում է: Մետաֆիզիկայում կա հենց այդ երկու մոտեցումը՝ չանհատականացնել, թողնել ինչը, ինչպես հեգգելյան բացարձակ ոգին, կամ նեոպլատոնականների աստվածային մեկը, կամ էլ՝ անհատականացնել, ինչպես անում են կրոնները: Երկու դեպքում էլ այստեղ գալիս է երկրպագման հարցը, որովհետև եթե մի բանը կամ մեկը գերադաս աստիճան է նշանակում կամ մարմնավորում՝ ինչու՞ չերկրպագես:

– Երկրորդ պատճառը դա կրոնի առավել անհատական բնյույթն է, ի տարբերություն աթեիզմի և գիտական հայացքի սոցիալական բնույթին: Կրոնը պարտվում է այնտեղ, որտեղ որ փորձում է գործել գիտության ու քաղաքականության դաշտում, այսինքն՝ բացատրել թե ֆիզիկակական աշխարհը որտեղից ու ոնց է առաջացել ու զարգացում, կամ հասարակությունը ինչպես պետք է կառուցվի, կառավարվի, զարգանա: Սակայն, կրոնը հաստատում է միևնույն ժամանակ մի կարևոր արժեք՝ այն, որ անձնական կյանքը իր հիմքում անկախ է սոցիալականից: Գիտությունը ու քաղաքականությունը գտնում են, որ անձնականը՝ տեղի, ժամանակի ֆունկցիա է, իսկ կրոնը հաստատում է դրանց հարաբերականությունը, անձնականի ինքնաբուխ, կամ ավտոնոմ լինելը, ամեն մարդը աստվածային առնչություն ունի անկախ սոցիալական կյանքում զբաղեցրած տեղից, և ուրեմն կոմունիկացիան բոլոր մարդկանց միջև միշտ հնարհավոր է: Դա էլ է ժողովրդավարության, ազատականության աղբյուր: Ի վերջո, քաղաքականության ու գիտության /աթեիզմի/ վերջին նպատակն է, մի գուցե, հենց մարդու ազատագրումը սոցիալականից, ինչպես որ կոմունիստներն էին ասում, որ պետության նպատակը պետություն վերացնելն է:

– Գիտության ու քաղաքականության նպատակն է՝ մարդու ինքնաբավությունը քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում, ավտոնոմ կեցության առավելագույն աստիճանը: Այդ դեպքում արդեն գալիս է ներքին, անհատական, ինչպես և միջանձնական անելիքների խնդիրը, անելիքների, որոնց անունը անգամ մենք հաճախակի չգիտենք: Էրոտիկա, սեր բառերը, կարծում եմ, հենց այդ անձնականի ոլորտից են: Մարքսն ասում էր, որ մենք ապրում ենք նախապատմությունում, և միայն երբ մարդը ազատվի բնությունից, բնությանը գերությունից /բնության տակ հասկանում էր նաև կապիտալիստական շահագործումը/, նոր ականատես կլինենք մարդկային իսկական պատմությանը, որը կզարգանա ազատության պայմաններում: Կամ, ինչպես փիլիսոփա Գվատարին էր ասում, անհրաժեշտ է «ցանկությունների մեքենա», որովհետև ի՞նչ ենք անելու, երբ ազատագրվենք: Իսկ մենք արդեն բավականաչափ ազատ ենք, իսկ 2060-ին, երեևի, կազատագրվենք ամբողջությամբ:

– Դրանից ելնելով, կա երկու արվեստ՝ մեկը սոցիալական, և մեկը անձնական: Մեկը գործիքավորում է սոցիալական հարաբերությունները, խնդիրները, կոնֆլիկտները, պատմական ընթացքը, և հիմնվում է գիտության ու քաղաքականության /աթեիզմի/ վրա, և կա արվեստ, որը գործիքավորում է զուտ անհատական զարգացման խնդիրները, և միջանձանական հարաբերությունների ոլորտը: Հենց այդ արվեստն է, որ գործ ունի գերակա որակների ու անհայտ էակների հետ:

– Եվ, վերջապես, ինչ էակների հետ պետք է գործ ունենա պայմանական նոր կրոնը, ինչո՞վ է տարբերվելու եղածներից: Նախ, նա պետք է, կարծում եմ, լինի կանացի, եղած կրոններում հենց դա է առավել բացակայում: Մթնոլորտային, և գեոցենտրիկ, երկնքի փոխարեն, գործելու է տիեզերական երկնքի պատկերի դաշտում: Օգտագործելու է իր- կենդանի- մարդ- աստվածություն սանդղակը, հասարակությունը մի գուցե դրանց միավորող դաշտը լինի: Այդ չորսը տարբերվում են իրենց ներքին ու արտաքին ազատության չափով միայն: Անմարմին գիտակցությու՞ն, արհեստական ինտելեկտ ու անձ՝ մի գուցե նաև: