Home / Տեսանյութեր / Պատգամավորին թույլ չտվեցին սնունդ փոխանցել «Սասնա ծռերի» անդամներին

Պատգամավորին թույլ չտվեցին սնունդ փոխանցել «Սասնա ծռերի» անդամներին

Այսօր առավոտյան` 09:00-ի սահմաններում, դեպի գրաված ՊՊԾ գունդ տանող Խորենացի փողոցում՝ ոստիկանական պատնեշի դիմաց, մի խումբ քաղաքացիներ են հավաքվել՝ պահանջելով թույլ տալ սնունդ փոխանցել «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Մարդիկ ոստիկանների հետ զրույցում նշում էին, որ սնունդը պետք է փոխանցի ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով ավելի վաղ դիմել էր իրավապահ մարմիններին նման թույլտվություն ստանալու խնդրանքով: 

«Սասնա ծռեր» խմբի անդամները 2 օրից ավել սնունդ չեն ստացել: Այսօր առավոտյան քաղաքացիներից մեկը սնունդով բեռնված մեքենայով ճեղքել էր ոստիկանական պատնեշը և հասել գրաված գնդի տարածք: Խորենացի սնունդ բերած քաղաքացիներն արդեն տեղյակ էին այդ լուրի մասին, ոգևորությամբ քննարկում էին դեպքը, բայց նաև պնդում, որ իրենց սնունդն էլ պիտի փոխանցվի զինված խմբի անդամներին:

Ամեն դեպքում ոստիկաններից մեկը Զարուհի Փոստանջյանի հետ զրույցում հրաժարվել է սնունդը ներս թողնել. «Ձեր հարցին կարճ պատասխանեմ ու եզրափակվենք՝ ոչ մի բան չի մտնելու ստեղից ներս» ։

Քաղացիներից մեկը հետաքրքվեց, թե արդյոք ոստիկանները կրկակեն իր վրա, եթե ինքը փորձի ճեղքել ոստիկանական պատնեշը: Նա շշով ջուր վերցրեց և փորձեց անցնել, սակայն ոստիկանները նրան թույլ չտվեցին և հորդորեցին չլարել իրավիճակը:

policefood

12:30-ի դրությամբ հավաքված սնունդը դրված է ոստիկանական պատնեշի դիմաց՝  Խորենացի փողոցի մայթերից մեկին:

Մանրամասները՝ տեսանյութում.

 food