Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչները փակել են Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը՝ ի պաշտպանություն այսօր ՊՊԾ գնդում վիրավորված «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի: Գյուղացիների մեքենաների շարասյունը մի քանի հարյուր մետր է ձգվում: Այս մասին Armtimes.com կայքի հետ զրույցում հայտնել է Սպանդարյանի գյուղապետ Սպարտակ Սիմոնյանը:
Նրա փոխանցմամբ՝ տարածքում պետավտոտեսուչներն են փորձում խնդիրը կարգավորել, սակայն նրանք ոչինչ չեն կարողանում անել:
ՊՊԾ գնդի տարածքից կրծքավանդակային հրազենային վնասվածքով այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Նազարյանին և այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
ՀՀ առողջապահության նախարարության նախարարության համաձայն, մասնագետները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր։ Նազարյանին միացվել է արհեստական շնչառական սարք։