Իրենց աշխատավարձերը և գործարանի վերաբացումը պահանջող «Նաիրիտի» նախկին աշխատակիցները կոչ են անում այսօր՝ ժամը 11։00-ին գալ Կառավարության շենքի մոտ։
«Սիրելի նաիրիտցիներ, համակիրներ եվ «Նաիրիտի» ճակատագրով մտահոգ ՀՀ ժողովրդի մի ստվար զանգված…
12.01.2017 թ․ ժամը 11:00 հավաքվում ենք Կառավարության մոտ: Խնդրում ենք արհամարհել ցուրտն ու ալարկոտությունը:
Տեղեկացրեք ձեր ընկերներին:
Կան նորություններ որոնց մասին տանը նստած չենք իմանա», – ասված է նաիրիտցիների ֆեյսբուքյան էջում: