Հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում Ղարաբաղի բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում Ադրբեջանի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել 1998թ. ծնված զինծառայող Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը:
Ինչպես հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: