Home / Բնապահպանություն / Ամուլսարի պաշտպանները կրկին համերաշխության կոչ են ուղղում «լիդիանցիներին»

Ամուլսարի պաշտպանները կրկին համերաշխության կոչ են ուղղում «լիդիանցիներին»

51 -րդ օրը Ջերմուկ, Գնդեվազ, Կեչուտ համայքների բնակիչները համերաշխության ավտոերթ իրականացրեցին թվով 2-րդ պոստից դեպի Ջերմուկ։ Այս մասին հայտնում է գնդեվազցի, լրագրող Թեհմինե Ենոքյանը։

100 և ավել մեքենաներ էին միացել ավտոշարասյանը, բազմամարդ քայլերթը մեկնարկեց Ջերմուկի կենտրոնից դեպի Մոսկվա հյուրանոց և կրիկին վերադարցան Ջերմուկի ըմպելասրահ։

Համերաշխության ակցիան նպատակ ուներ «Լիդիան Արմենիայի» աշխատակիցների կողմից հրահրված կոնֆլիկտները չեզոքացնելուն և համերաշխության կոչով հնչեցնելուն։

Անվճար համերգային ծրագրով Ջերմուկում արդեն երկրորդ անգամ հանդես է եկել Ելենա Երևանը։ Այս անգամ երաժիշտներին միացել էր նաև Մարի Խուրշուդյանը։