Վրաստանում նաագահական ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին «Эхо Кавказа»-ն ներկայացնում է երկու մրցակիցների կարծիքը մի շարք հարցերի մասին. ընդդիմադիր «Ազգային շարժման» թեկնածու Գրիգոլ Վաշաձեին և անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին, ում աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:
Անջատված տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի մասին
Գրիգոլ Վաշաձե. «ՌԴ-ի հետ՝ որպես օկուպանտ պետության, պետք է միջազգային հանրութան ակտիվ ներգրավմամբ և համապատասխան ձևաչափերի օգտագործմամբ բանակցություններ վարել դեօկուպացիայի մասին: Զուգահեռաբար վերականգնել երկխոսությունը օկուպացիայով և կոնֆլիկտով անջատված Աբխազիայի և Ցխինվալի շրջանի բնակչության հետ՝ խաղաղասիրական տարբեր նախաձեռնություններվ» (Վաշաձեի նախընտրական ծրագրից)։
Սալոմե Զուրաբիշվիլի. «Սահմանադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ աբխազական լեզվի և ինքնության պաշտպանության իրականացում» (նախընտրական ծրագրից):
«Եթե մենք չհոգանք Աբխազիայում և Սամաչաբլոյում բնակվողների հետ հաշտվելու և միասին Վրաստանի հեռանկարները տեսնելու մասին, ապա տարածքները ոչինչ չարժեն» (ծրագրային ելույթից, օգոստոսի 6, 2018 թ.):
Օգոստոսյան պատերազմի և Միխեիլ Սահակաշվիլիի մասին
Գրիգոլ Վաշաձե. «ՌԴ-ի ռազմավարական և մարտավարական ծրագիրը ուղղված էր Վրաստանի պետականության վերացմանը: Մեր բանակի և, առաջին հերթին, մեր ժողովրդի, ապա Վրաստանի իշխանության և մեր դաշնակիցների ջանքերով, նրանց այդ ծրագիրը ձախողվեց: Բայց դա չի նշանակում, որ մենք մոռացել ենք Ռուսաստանի ագրեսիան: Երբեք չենք մոռանա. հնարավոր է՝ երբևէ ներենք ՌԴ-ին, բայց երբեք չենք մոռանա» (Մուխատգվերդիի եղբայրական գերեզմանոցում, օգոստոսի 8, 2018 թ.):
«Սահակաշվիլին անպայման պետք է գա Վրաստան՝ որպես Վրաստանի քաղաքացի: Երրորդ նախագահը պետք է այս երկրում ապրելու իրավունք ունենա… Եթե իրավապահ մարմինները և դատարանը ինչ-որ հարցեր ունեն, նա պետք է պատասանի այդ հարցերին: Ինչ վերաբերում է նրա քաղաքական ապագային, ապա դա ո՛չ «Վրացական երազանքը» կորոշի, ո՛չ «Գողական երազանքը», ոչ էլ ձեր առաջնորդը [Բիձինա Իվանիշվիլին]. Դա կորոշի վրաց ժողովուրդը» (Վրաստանի հանրային հեռուստաընկերության՝ թեկնածուների բանավեճի ժամանակ, հոկտեմբերի 23, 2018 թ.):
Սալոմե Զուրաբիշվիլի. «Ես մտածում եմ, որ այժմ Միխեիլ Սահակաշվիլիի վերջը եկել է, քանի որ դուք միշտ չեք կարող կրակի հետ խաղալ, չեք կարող խաղալ ձեր բանակի հետ, չեք կարող խաղալ ռուսական սպառնալիքի հետ: Նա գլխավոր հրահրողն ու մարդն էր, որ իսկապես Ռուսաստանին տալիս է այն, ինչն իսկապես ուզում է Ռուսաստանը: Եվ սա է իրականությունը» (հարցազրույց «Ռեյթերս» գործակալությանը՝ ընդդիմության բողոքի ցույցի ժամանակ, մայիսի 5, 2009 թ.):
«Այդ պահին տրվել սադրանքներին, սեփական տարածքում սեփական բնակչության նկատմամբ զանգվածային ռմբակոծություն սկսել. ի՞նչ անուն տալ դրան: Նախագահի անխոհեմություն, կամակորություն, թե ինչ-որ տարօրինակ և անհասկանալի գործարք մեր դարավոր թշնամու հետ» (Մուխատգվերդիի եղբայրական գերեզմանոցում, օգոստոսի 8, 2018 թ.):
Ռուսաստանի և իր ռուսական քաղաքացիության մասին
Գրիգոլ Վաշաձե. «Միանգամայն վստահ եմ, որ Կրեմլի այսօրվա ռեժիմը սպառել է երկրի՝ այս տեսքով կառավարման բոլոր հնարավորությունները: Ինչ վերաբերում է անձնագրիցս, Ռւսաստանի քաղաքացիությունից հրաժարվելուն. Ռուսաստանը, ընդհանրապես, իմ կյանքի բաղկացուցիչ մասն է: Կարևոր չէ՝ գրպանումս ռուսական անձնագիր կլինի, թե ոչ: Եվ ես վստահ եմ, որ երբևիցե, արդեն որպես Վրաստանի քաղաքացի, ես անպայման կգնամ Մոսկվա: Իսկ հրաժարվել եմ անձնագրից, քանի որ կդիմանայի ամեն ինչի, բայց ոչ այն, որ Պետդումայի խոսող գլուխները սկսեին պահանջել զրկել ինձ անձնագրից» (Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայության հարցազրույց, փետրվարի 24, 2011 թ.):
Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի մասին. «Ո՞վ սկսեց վրաց-ռուսական պատերազմը: Իհարկե, Ռուսաստանը: Եվ ինչու՞: Ռուսաստա՛նը Վրաստանի՝ իր կողմից ճանաչված տարածք ներխուժեց տանկերով և ռազմական ինքնաթիռներով, ոչ թե հակառակը: Վրաստանը երբեք չի ներխուժել Ռուսաստանի տարածք, երբեք ագրեսիա չի կիրառել: Դա տարրական բան է, ինչպես 1+1-ը: Ո՞վ կարող է դա վիճարկել» (ընտրական շտաբի բացում, սեպտեմբերի 17, 2018 թ.):
ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին
Գրիգոլ Վաշաձե. «Ինչ վերաբերում է եվրոպական և ատլանտյան ինտեգրացիային, ես նրանց տեղերը կփոխեի՝ ատլանտյան ինտեգրացիա և անդամակցություն Եվրամիությանը: Որովհետև այն կատակլիզմները, որ հիմա տեղի են ունենում ԵՄ-ում՝ սկսած Բրեկզիտից, և այն, որ հերթի մեջ են բալկանյան երկրները… մեզ պետք է սովորել այնպիսի գործիքներ կիրառել, որ մենք արդեն ունենք: Դա ասոցիացիայի, ազատ առևտրի և վիզային ռեժիմի ազատականացման մասին պայմանագիրն է» (Հանրային հեռուստաընկերության՝ թեկնածուների բանավեճին, հոկտեմբերի, 2018 թ.):
Սալոմե Զուրաբիշվիլի. «Մենք պետք է ավելի նախաձեռնող լինենք այն հարցերում, որոնք վերաբերում են օկուպացված տարածքներին, Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում մեր ապագային: Չի կարելի սահմանափակվել միայն հայտարարություններով» (Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայության հարցազրույց, հոկտեմբերի 23, 2018 թ.):
Գրիգոլ Վաշաձեն մրցակցի մասին. «Այդ տիկինը վրացական գավառականության և ֆրանսիական ամբարտավանության այնպիսի դժոխային խառնուրդ է, որ միջազգային ասպարեզում նրա հայտնվելը կոչնչացնի ոչ միայն մեր արտաքին քաղաքականությունը, այլև մեր ողջ հեղինակությունը» («Ռուսթավի 2»-ին տված մեկնաբանություն, սեպտեմբերի 10, 2018 թ.):
Սալոմե Զուրաբիշվիլին մրցակցի մասին. «Ոչ մի կերպ ինձ պարտավոր չեմ համարում պատասխանել Գրիգոլ Վաշաձեին» (Վրաստանի հանրային հեռուստաընկերության հեռուստաբանավեճին, հոկտեմբերի 23, 2018 թ.)։
«Հանել թեկնածությունը, և ի՞նչ, երկիրը զիջել Վաշաձեին ու Ռւսաստանի՞ն, կեսճանապարհի՞ն թողնել կողմնակիցներին ու դաշնակիցներին: Կարծում եմ՝ նրանք ինձ լավ չեն ճանաչում՝ ես և՛ կախեթուհի եմ, և՛ մեգրելուհի՝ համառ, մինչև վերջ գնացող, իմ ժողովրդին և երկրին հավատարիմ: Այդ իսկ պատճառով, ես պատրաստ եմ երկրորդ փուլին»:
Երկրորդ փուլի մասին
Գրիգոլ Վաշաձե. «Ոչ մի տոնել: Առջևում ընտրությւնների երկրրդ փուլն է, որը մենք պարտադիր հաղթելու ենք, և Վրաստանում իշանափոխություն կսկսվի: Դա անխուսափելի է: «Պատվի ընտրություններում» քաղաքացիները ամուր դիրքորոշում ցուցաբերեցին» (ընտրության հաջորդ օրը, 2018 թ. հոկտեմբերի 29-ին):
Սալոմե Զուրաբաշվիլի. «Ընտրությունը երկու կուսակցւթյունների միջև չէ: Այսօր ընտրությունը երկու վրաստանների միջև է» (Ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո առաջին հայտարարությունը, 2018 թ. հոկտեմբերի 30):