ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատժամիջոցները, որ գոյություն ունեին 2015 թվականից սկսած, իրանական միջուկային ծրագրի գործողությունների Համատեղ համապարփակ նախագծի ստորագրումից առաջ, նոյեմբերի 5֊ին նորից ուժի մեջ են մտել։
Պատժամիջոցների առարկա ամենից առաջ դառնում են Իրանի նավթային ոլորտը, ինչպես նաև նրա բանկային կառուցվածքը, նավաշինությունը և ծովային փոխադրումները, տնտեսության մի շարք այլ ոլորտներ։
«ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության՝ օտարերկրյա ակտիվների վերահսկման կառավարումը պատժամիջոցներ է ներկայացրել ավելի քան 700 ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, օդանավերի և նավերի նկատմամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Պատժամիջոցների ցուցակում ներառվածների շարքում են Iran Air ավիաընկերությունը, Ատոմային էներգիայի կազմակերպությունը և Իրանի կենտրոնական բանկը։
Պատժամիջոցներն ուղղված են ոչ միայն Թեհրանի դեմ, այլև այն երկրների և արտասահմանյան ընկերությունների, որոնք գործնական կապ են պահում Իրանի գործընկերների հետ։
Պատժամիջոցներն անհատներին և ընկերություններին արգելում են համագործակցել, ապրանք վաճառել, ծառայություններ մատուցել, ֆինանսական, նյութական կամ տեխնոլոգիայան աջակցությունը Իրանի ազգային նավթային ընկերությանը (NIOC) կամ Իրանի կենտրոնական բանկին։ Արգելանքի տակ են հայտնվում Իրանից նավթի կամ նավթամթերքի գնումը, վաճառքը, փոխադրումը կամ իրացումը։
Ուրբաթ օրը Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ պատժամիջոցները ամենախիստն են, որ Վաշինգթոնը երբևէ կիրառել է Թեհրանի դեմ։ Նրա խոսքով, դրանք արդեն կործանարար ազդեցություն են ունենում իրանական տնտեսության վրա․ ազգային արժույթը մի տարում արժեզրկվել է 70%֊ով, գնաճը հոկտեմբերին կազմել է 37%, իսկ տնտեսության մեջ անկում է սկսվում։
Նախօրեին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News֊ին հայտարարել է․ «Մենք ջանասիրաբար աշխատում ենք՝ վստահ լինելու համար, որ մենք աջակցում ենք իրանական ժողովրդին, իսկ մեր գործունեությունն ուղղված է համոզվելուն, որ Իրանի Իսլամական Հանրապետության չարամիտ գործելակերպը փոխվել է»։
Նա հաղորդել է նաև, որ պատժամիջոցների ցուցակ են ներառել ավելի քան 600 անհատների և ընկերությունների։ Նրանք, ովքեր շարունակում են նրանց հետ բիզնես իրականացնել, կարող են եկրորդ անգամ ԱՄՆ-ի պատժամիջոցներին ենթարկվել։ Նրա խոսքով, սահմանափակումները «պետք է ազդեն իրանական ռեժիմի գործելակերպի վրա»։
Ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կհասնի պետության եկամուտների հիմնական բաղադրիչ նավթի արտահանման ցուցիչը զրոյական դարձնելու վերջնարդյունքին։
Ընդ որում, ամերիկյան ադմինիստրացիան «Բուշեր» ատոմային էլէկտրակայանը և Իրանում երկու այլ միջուկային ծրագրեր դուրս է բերել իր՝ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների գործողություններից։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Իրանի պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ իր երկիրը «կճեղքի» ամերիկյան՝ նոյեմբերի 5-ից ուժի մեջ մտած պատժամիջոցները․ «Ամերիկան ուզում է զրոյականացնել Իրանի նավթային վաճառքները, բայց մենք կշարունակենք նավթ վաճառել, որ ճեղքենք պատժամիջոցները։ Միասնությամբ և համատեղ ջանքերով մենք կշրջանցենք պատժամիջոցները, մենք կստիպենք ԱՄՆ-ին զղջալ, մենք օտարերկրյա ներդրումներ կներգրավենք դեպի մեր երկիրը․․․ Մենք կնորացնենք տնտեսական ծաղկման ուղին»։
Իրանում բողոքի ակցիաներ են սկսվել
Պատժամիջոցների ներդրման նախօրեին՝ նոյեմբերի 4-ին, ողջ Իրանով բողոքի ալիք է բարձրացել։ Կիրակի օրը հազարավոր մարդիկ դուրս են եկել իրանական քաղաքների փողոցներ՝ «Մահ Ամերիկային» կարգախոսներով։
Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ նոյեմբերի 5-ին և 6-ին զինվորական օդուժը զորավարժություններ կանցկացնի՝ ցույցադրելու համար երկրի մարտունակությունը։
ԱՄՆ-ը Իրանին մեղադրում է տերորիզմը սատարելու, Մերձավոր Արևելքում իրավիճակը ապակայունացնելու, եմենյան ապստամբներին զենք մատակարարելու, բալիստիկ հրթիռներ արտադրելու մեջ։ ԱՄՆ-ի՝ Իրանի հետ համաձայնագրից դուրս գալու և պատժամիջոցները նորացնելու դեմ են խոսել ԵՄ երկրները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան՝ Իրանական ատոմի համապարփակ գործողությունների պլանի ստորագրող կողմերը։
Նրանք հայտարարել են, որ կաջակցեն եվրոպական ընկերություններին, որոնք ԱՄՆ սպառնալիքներին հակառակ կշարունակեն Իրանի հետ գործնական հարաբերությունները։ Դրա հետ մեկտեղ վաշինգթոնյան ադմինիստրացիան, անուններ չտալով, հաղորդել է, որ բացառություններ կարվեն իրանական նավթ ներմուծող ութ երկրների ընկերությունների համար։ Ենթադրվում է, որ դրանց թվում են ԱՄՆ-ի համար ստրատեգիական կարևորություն ունեցող գործընկերները՝ Իտալիան, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Չինաստանը և Թուրքիան։