Home / Բանտ / Ժամը 13:00-ի դրությամբ համաներմամբ ազատվել է 330 մարդ

Ժամը 13:00-ի դրությամբ համաներմամբ ազատվել է 330 մարդ

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և
Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, ազատ է արձակվել.

1. «Նուբարաշեն» ՔԿՀ – 16
2. «Արթիկ» ՔԿՀ – 28
3. «Վանաձոր» ՔԿՀ – 2
4. «Վարդաշեն» ՔԿՀ – 44
5. «Գորիս» ՔԿՀ – 7
6. «Հրազդան» ՔԿՀ – 24
7. «Աբովյան» ՔԿՀ – 20
8. «Սևան» ՔԿՀ – 99
9. «Կոշ» ՔԿՀ – 43
10. «Արմավիր» ՔԿՀ – 34
11. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 13

Ընդհանուր՝ 330 դատապարտյալ, որից 13-ը՝ օտարերկրյա քաղաքացի, հայտնում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

Նախօրեին ժամը 18:00-ի դրությամբ համաներմամբ ազատվել էր 234 մարդ։