Home / Բանտ / Նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 421 դատապարտյալ, որից 20-ը՝ օտարերկրյա քաղաքացի

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 421 դատապարտյալ, որից 20-ը՝ օտարերկրյա քաղաքացի

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել.

«Նուբարաշեն» ՔԿՀ – 23
«Արթիկ» ՔԿՀ – 30
«Վանաձոր» ՔԿՀ – 13
«Վարդաշեն» ՔԿՀ – 53
«Գորիս» ՔԿՀ – 12
«Հրազդան» ՔԿՀ – 26
«Աբովյան» ՔԿՀ – 22
«Սևան» ՔԿՀ – 138
«Կոշ» ՔԿՀ – 48
«Արմավիր» ՔԿՀ – 43
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 13

Ընդհանուր՝ 421 դատապարտյալ, որից 20-ը՝ օտարերկրյա քաղաքացի, հայտնում է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։