Հարավային Սուդանում 17-ամյա աղջկա հետ ամուսնությունը հանվել է աճուրդի է սոցիալական ցանցերի միջոցով: Facebook-ը մի քանի օր չէր ջնջում գրառումը, ինչի համար քննադատության է ենթարկվել։
Ֆեյսբուքը գրառումը ջնջել է աղջկա ամուսնությունից հետո: CNN-ի հաղորդմամբ՝ ԶԼՄ-ների հրապարակումներից հետո նոր կայքը ուշադրություն է դարձրել գրառմանը:
Տարբեր աղբյուրների համաձայն ՝ աճուրդը կազմակերպվել էր հարսնացուի ծնողների կամ ծանոթների կողմից: Դրան մասնակցեցին 5 տղամարդ, որոնցից ոմանք Հարավային Սուդանի բարձրաստիճան պաշտոնյաներ են։ Աճուրդը հաղթել է այն փեսան, ով հարսնացուի ծնողներին էր տվել 500 կով, 10 հազար դոլար, երկու հեծանիվ, նավակ և մի քանի բջջային հեռախոսներ: Սա երկրի պատմության մեջ աննախադեպ է։ Տղամարդուց երեք անգամ փոքր աղջիկը դարձել է նրա իններորդ կինը։
Equality Now-ի իրավապաշտպանները պահանջում են, որ Ֆեսյբուքը վերահսկի օգտատերերի կոնտենտը: Ակտիվիստները կարծում են, որ սոցիալական ցանցերը խորացնում են հարսանեկան աճուրդների խնդիրը, քանի որ Հարավային Սուդանի այլ բնակիչները կարող են ոգեշնչվել հարստացած ընտանիքի օրինակով։
«Այս տեխնոլոգիաների օգտագործումը ժամանակակից ստրկաշուկաներ է հիշեցնում: Անհավատալի է, որ մեր օրերում աղջկան ամուսնության նպատակով կարող են վաճառել աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի միջոցով», – ասել է International South Sudan բարեգործական ընկերության տնօրեն Ջորջ Օտիմը:
Plan International-ը Հարավային Սուդանի կառավարությանը կոչ է արել հետաքննել միջադեպը և հեռացնել պաշտոնյաներին, որոնք աղջկա հետ կապված նման մտադրություններ ունեին։
Հարավային Սուդանում «մանկական ամուսնությունների» և հարսնացուների դիմաց փրկանք տալու ավանդույթներ են գործում, ինչը անօրինական է: Չնայած դրան, երկրում աղջիկների ավելի քան 50% ֊ը 18 տարեկանից շուտ է ամուսնանում: