«Վելես» կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի հայցն ընդդեմ քաղավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և 2 մլն դրամ փոխհատուցելու պահանջների մասին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը բավարարել է մասնակի։
Երիցյանին պարտավորեցրել են հերքելու Epress.am կայքում 18.11.2015 թվականին ռուսերեն լեզվով հրապարակված հոդվածում տեղ գտած Մարինա Պողոսյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող արտահայտությունները։ Հերքումը տպել նույն կայքում «հերքում» խորագրի ներքո՝ հետևյալ բովանդակությամբ․
«Epress.am էլեկտրոնային կայքում 18.112015 թվականին հրապարակված «Экс-чиновник пришел в редакцию и сказал, что не занимался ростовщичеством» հոդվածում տեղ գտած «безнравственная», «авантюристка», «М.Погосян это озлобленная», «неудачница», «которая с маниакальной», «мстительностью пытается сводить со мной сщеты», «С опытом профессиональной интриганки М. Погосян», «грязных измышлений представила М. Погосян», «чванливо именующей себя правозащитницей» արտահայտություններով նպատակ չեմ հետապնդել վիրավորելու Մարինա Պողոսյանի պատիվն ու արժանապատվությունը»։