2019 թվականի մարտ-մայիս ամիսներին «Սոցիոսկոպ» կազմակերպությունը անց է կացնում «ռազմ-Ականացման և ան-Վտանգության միջև» դասընթացը՝ ուսանողների և մինչև 35 տարեկան մարդկանց համար։
Դասընթացն ուղղված է կրթության, գենդերի և քաղաքացիական հասարակության ոլորտներում ռազմականացման թեմայի բազմակողմանի վերհանմանը:
Դասընթացը վարելու են սոցիոլոգիայի, հոգեբանության, հետաքննող լրագրության, քաղաքացիական հասարակության գործիչներ:
Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան առնչվել ռազմականացման հարցի շուրջ ժամանակակից աշխարհում և Հայաստանում առկա հասարակագիտական և ակտիվիստական մոտեցումներին:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը՝ հետևյալ հղումով․
https://bit.ly/2CYyWuy
կամ այցելել Սոցիոսկոպի կայք․ socioscope.am
Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 15-ն է: