Home / Դատարան / Հրազդանի նախկին ղեկավարը ձերբակալվել է յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով

Հրազդանի նախկին ղեկավարը ձերբակալվել է յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, որպես համայնքի ղեկավար պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով 2019 թվականի փետրվարի 26-ին ձերբակալվել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանը:

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: