հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ոստիկանություն / Հեղափոխության օրերի մեքենաների ջարդը ոստիկանների շոուն էր

Հեղափոխության օրերի մեքենաների ջարդը ոստիկանների շոուն էր

Հեղափոխության օրերին՝ ապրիլի 21-ին, մի խումբ  կարմիր բերետավորներ Աբովյան-Մոսկովյան փողոցներիի խաչմերուկում վաղ առավոտյան ջարդում էին Tida և NEXIA մակնիշի մեքենաները։ Տեսանյութն այդ ժամանակ լայն տարածում և արձագանք գտավ համացանցով։ Հենց այդ օրերին շատերը հեղափոխությանը միանում էին՝ մեքենաներով ճանապարհներ փակելով, պատահում էր՝ մարդիկ փողոցի բանուկ հատվածում անջատում էին  մեքենայի շարժիչը և, ճանապարհը փակած պահելով, հեռանում։ Տեսանյութի հղումը՝ https://www.facebook.com/mekzroerku/videos/1105320436288377/?v=1105320436288377

Ոստիկանական համակարգից մեզ հասած տեղեկության համաձայն՝ մեքենաներ ջարդելու հրամանը տվել էր այժմ ոստիկանապետ, այն ժամանակ Երևանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Նպատակը՝  մարդկանց մեջ վախ սերմանելն էր, որ արդեն փողոցներում բերետավորները մեքենաներ են ջարդում, որպեսզի մարդիկ այլևս փողոց չփակեն։ Մեր աղբյուրի համաձայն՝ հրահանգ կատարած ոստիկաններից են եղել Երևանի քաղաքային վարչության պետ Սարգիս Մելքոնյանն (նկարում) ու Նարեկ Մխիթարյանը, իսկ ջարդված NEXIA-ի վարորդը Մելքոնյանի ընկերն է եղել։

Փաստորեն, ոստիկանները ցուցադրաբար ջարդել են իրենց կողմից այդտեղ բերված և  իրենց ծանոթին պատկանող մեքենան։

Մարտի 12-ին Epress.am-ի հարցմանն ի պատասխան Ոստիկանությունից հայտնեցին, որ հետաքրքրող հարցերի պատասխանները կարող ենք ստանալ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից։ Նույն օրը հարցում ուղարկեցինք ՀՔԾ, երրորդ շաբաթն է՝ չեն պատասխանում։