Home / Կրթություն / Ժառանգել ենք «որակյալ կրթությունը հարուստների համար» մոտեցումը

Ժառանգել ենք «որակյալ կրթությունը հարուստների համար» մոտեցումը

«Հետհեղափոխական Հայաստան․ համակարգային խնդիրներ և լուծումներ» կոնֆերանսի ժամանակ «Բաց հասարակություններ» հիմնադրամի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն անդրադարձավ  կրթույան որակին և նախորդ վարչախմբի կողից ոլորտի զավթմանը։ Նա նշեց, որ աշակերտների 52 տոկոսը չի տիրապետում մաթեմատիկայի տարրական գիտելիքներին։ Այս մտահոգիչ ցուցանիշը, ըստ բանախոսի, առաջացել է սոցիալական բեևեռվածության պատճառով։ Նախորդ վարչախումբը սկիզբ է դրել «որակյալ կրթությունը հարուստների համար» թեզը և ստեղծել խիստ տարբերվող  կրթական ծրագրերով դպրոցներ, որտեղ վարձավճարները հասու չեն սոցիալապես վատ պայմաններում ապրող ընտանիքներին։ Կրթական ոլորտի զավթման վառ օրինակ է նաև այն, որ  հարուստների երեխաները ունեն հնարավորթւոյւն տարբեր մշակութային և կրթական լրացուցիչ կրկնուսուցման ծրագրերի մեջ ներգրավվելու, իսկ մարզերի ու գյուղերում ապրող երեխաները՝ չունեն։

Դավիթ Ամիրյանն անդրադարձավ նաև 2015 թվականին «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ երիտասարդների կողմից մատնանշված Հայաստանի 3 գլխավոր խնդիրներն էին կոռուպցիան, կրթության որակը, դատական համակարգը։