Հայաստանը ստանձնել է մի շարք հակակոռուպցիոն պարտավորություններ և միացել է մի շարք համապատասխան կոնվենցիաների, ունեցել է 3 ռազմավարություն, սակայն արդյունավետություն չկար այս տարիների ընթացքում։ Նոր կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պայքարում է այս արատավոր երևույթի դեմ։ Տրվել են խոստումներ, և ժողովուրդն ունի ակնկալիքներ։ Այս թեմայի շուրջ է խոսում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։
Նա, չնայած համեմատություն չի տանում ներկա ու նախկին կառավարությունների միջև, ընդգծում է, որ նախկինում բարձրաստիճան պաշտոնյաները չեն կալանավորվել հենց իրենց կոռուպցիոն գործունեության պատճառաբանությամբ։ «Երբեք չենք տեսել որ բարձրաստիճան պաշտոնյաներ հետապնդվեն, մենք տեսնում ենք այդ պրոցեսները»։
Խնդիրների շարքում Այվազյանը կարևորեց, օրինակ, այն գումարները, որոնք մուտք են լինում պետբյուջե տարբեր կոռումպացված պաշտոնյաների կողմից, ձևակերպվում և ներկայացվում են որպես նվիրատվություն։ Հստակ չէ, թե ինչու է այդ նախկին պաշտոնյան այդքան գումար վերադարձնում բյուջե։