Home / Եկեղեցի / Ձեր ինքնության հետ հա՞շտ եք

Ձեր ինքնության հետ հա՞շտ եք

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից․

Մարդիկ, վիձիծե լի, զզվում են, որ «տղամարդ ա, իրան կնոջ տեղ ա դնում», կամ «կին ա, իրան տղամարդու տեղ ա դնում»: Դուք, որ

– ձեզ բարեպաշտ քրիստոնյայի տեղ եք դնում, բայց խաբում, ատում ու վառում եք աջուձախ։
– բանակից փախչում, բայց կամուֆլյաժով նկարվում ու ամբողջ օրը զինվորի կենաց եք խմում։
-հանրապետական էիք քրֆում աջուձախ, բայց ընտրություններին տասովչիկություն էիք անում ու հիմա էլ նույն «ծառայությունները» Իմ քայլին եք առաջարկում։
– հրապարակային քոմենթներում գրանտակերներին եք վերացնում, բայց երկար վիրավորված նամակներ գրում, երբ էդ գրանտի շրջանակներում հրաժարվում են ձեզ աշխատանքի ընդունել։
– հանրային բարեպաշտություն եք խաղում, բայց թեմատիկ պոռնոկայքերից դուրս չեք գալիս։
– գեյերին մանկապիղծ եք հռչակում, բայց իսկական մանկապիղծների դեմ ծպտուն չեք հանում։
– ոչ մի հմտություն ու գիտելիք չունեք, քանի որ համալսարանը դիմացի բորդյուրներին պպզած եք ավարտել, բայց մինիմում բաժնի պետի պաշտոն եք ուզում։
– հարկերից խուսափում, բայց կարգին նպաստ, թոշակ, առողջապահություն ու կրթություն եք ուզում։

….

Ձեր ինքնության հետ հա՞շտ եք։