Գիտաշխատող․ – ԵԽ-ում վարչապետի հայտարարությունը, թե Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովուրդներն են լուծելու կոնֆլիկտը, նշանակում է, որ նա գիտակցաբար հեռացնում է հարցի լուծումը, ժամանակ է շահում։ Բանակցում են ոչ թե ժողովուրդները, այլ նրանց ներկայացուցիչները. եթե Փաշինյանն անկեղծ հավատում է իր ասածին, պիտի բացեր բանակցային գործընթացի ամբողջ պատմությունը, հաջորդ օրը ներկայացներ փակ հանդիպումների բովանդակությունը, «ժողովուրդ ջան»։
Իհարկե, նա նման բան չի անի։ Հասարակական տրամադրությունները սկզբունքների մեջ չեն մտնում, դրանք կարող են շահարկվել միայն լուծումը հետաձգելու պատրվակով։ Գնդակը հասարակության դաշտ տշելը նշանակում է չստանձնել քաղաքական պատասխանատվություն կոնֆլիկտը լուծելու։ «Հող հանձնողին հանձնենք հողին», սա է Հայաստանի հասարակության անփոփոխ դիրքը։ Փաշինյանը սա շատ լավ գիտի և փաստորեն պատրաստ չի դրան։ Հայաստանի հասարակությունը չի ուզում փաստեր կամ տրամաբանություն այս հարցում, պատերազմը սրբադասված է այլևս, իսկ սրբերին չեն քննում։ Հասարակությունը պատրաստ չէ կոնֆլիկտի լուծումը գտնելու, պատրաստ չէ խաղաղության, ուրեմն ինչո՞ւ նրա վրա գցել այդ անելու գործը, որին անկարող է։
«Արցախցի»․ – Իսկ ով է ասում պատրաստ չենք՞՞ ես որ շատ-շատ պատրաստ եմ խաղաղության։
Գիտաշխատող․ – Ես Ձեր ստատուսները կարդում եմ, տեսնում եմ, որ շատ անպատրաստ եք։ Դուք պատրաստ չեք փոխզիջումների, իսկ խաղաղության շուրջ մինչև հիմա բանակցել են փոխզիջումների պայմանով։ Խաղաղությունը ստատուս֊քվոն ամրագրելով չի լինի։
«Արցախցի»․ – Թող Շահումյանը ու Գետաշենը զիջեն,որևէ խնդիր չկա` ստատուս քվոն չի ամրագրվի։
Պատգամավոր․ – Ասում է լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար, ինչը շատ տարբեր է քո ասածից և չի նշանակում, որ հանրություններն են անմիջականորեն մասնակցելու բանակցություններին, իհարկե, ներկայացուցիչները պետք է բանակցեն, այդ թվում և՝ Արցախի ներկայացուցիչները։ Իսկ խաղաղությանն անպատրաստ լինելու մասով կվիճեի քեզ հետ։ Մենք որպես հանրություն շատ քիչ ենք խոսել իրար մեջ խաղաղության մասին ու գրեթե չգիտենք, թե խաղաղություն ուզում ենք, թե ոչ, ու ինչքան ենք ուզում։
Գիտաշխատող․ – Բառացի չեմ գրել, բայց իմաստը չեմ խեղել իր ասածի։ Մադրիդյան սկզբունքները, որոնց շուրջ հիմա բանակցում են, ընդունելի չեն մարդկանց համար, տարածքների վերադարձն ընդունելի չէ հասարակության համար, սա ի՞նչ է ենթադրում։ Հնարավոր է, որ դու էլ քո տվյալներն ունես, բայց վերջին շրջանում թեմայով շատ խոսակցությունների բերումով ես չեմ տեսնում, որ մարդիկ պատրաստ են խաղաղության այն տարբերակին, որն առաջարկվում է։ Ես լավատես չեմ հասարակության ընկալումների փոփոխության առումով, կարծում եմ, որ եթե հասարակությանը մնա, երբեք պատրաստ չի լինելու հարցը ռեալ քաղաքականության մեջ դիտարկելու։
Վերլուծաբան․ – Իսկ ո՞վ ասց, որ զիջումը կամ անգամ փոխզիջումը խաղաղություն է բերելու:
Գիտաշխատող․ – Իսկ ո՞վ ասաց, որ փոխզիջումը խաղաղության չի բերելու։
Վերլուծաբան․ – Ալիևը: Որովհետև հակամարտության էությունը վաղուց կապ չունի Արցախի հարցի հետ: Այն միայն արտաքին փաթեթավորում է: Ալիևը հստակ է նշել իրենց ստրատեգիական նպատակը՝ դա «Իրիվանի ազատագրումն» է:
Լրագրող․ – Ես ուղիղ տրամաբանական կապ եմ տեսնում «բնակչությանը նախապատրաստել խաղաղության» և «կոնֆլիկտը լուծելու են ժողովուրդները» մոտեցումների մեջ։ Կարծում եմ երկրորդը գալիս է առաջինից։
աղբյուր՝ ֆեյսբուքի գրառում և դրա մեկնաբանությունները