Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ին պարլամենտում կազմակերպել էր Հարկային օրենսգրքի և կից օրենքների փոփոխությունների փաթեթի շուրջ խորհրդարանական լսումներ։
Նիստի սկզբում առաջարկվող փոփոխությունների հիմնական դրույթները ներկայացնելու համար ելույթ ունեցան ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ու ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, հարցուպատասխանից հետո՝ մտքերի փոխանակման փուլում, կարճ ելույթներով հանդես եկան ավելի քան 50 հասարակական կազմակերպությունների, մասնագիտական խմբերի, նախաձեռնությունների կամ տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ։
Քննադատությունները մեծամասամբ վերաբերում էին եկամտահարկի համահարթեցված դրույքաչափի ներդրմանը․ ներկայումս Հայաստանում գործում է եկամտային հարկի դրույքաչափի եռաստիճան համակարգ (23% մինչև 150 հազար դրամ, 28% 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ և 36% 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձերի համար), որը նախագծի ընդունման դեպքում կփոխարինվի համահարթեցված եկամտահարկի համակարգով (23% միասնական դրույքաչափ, որը մինչև 2023թ․ կնվազեցվի մինչև 20%-ի)։ Միջին և հատկապես բարձր աշխատավարձ ստացողների ուղղակի հարկերի զեղչման արդյունքում առաջացած բյուջետային կորուստները կվերականգնվեն անուղղակի հարկերի (մասնավորապես՝ ակցիզային հարկի) բարձրացման միջոցով։
Ստորև առանձնացրել ենք նոր հարկային համակարգի վտանգների վերաբերյալ մի քանի ելույթներ․
Վահրամ Սողոմոնյան. ՀՀԿ-ի նախկին ֆինանսների նախարարը նույն ոճով է մտածում
Անտոն Իվչենկո. Արդյո՞ք աշխատավարձի չափը ստույգ արտահայտում է մարդու տաղանդը
Նվարդ Մարգարյան. Սոցիալական արդարության եւ սոցիալական պաշտպանվածության հարցը չի կարող երկրորդվել
Հրագ Փափազեան. Այս նախագիծը հարված է հասցնում սոցիալական արդարությանը