– Ղարաբաղի հարցը պիտի լուծվի: Չճանաչված անկլավ պահելը հեշտ չի: Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, ստատուս քվո թեզերը կեղծ են և կործանարար, դրանք ոչ մի լավ հանգուցալուծման չեն բերելու: Հայաստանը միշտ գերի է մնալու այս հարցին, քանի այն լուծված չէ: Ու եթե հազար հատ էլ հեղափոխություն անենք, չենք հաջողելու, եթե վճռականորեն չմոտեցնենք այս հարցի լուծումը:
– Լրիվ համաձայն եմ: Ու էն, ինչ հիմա գործնականում ապացուցված ենք տեսնում, ավելի քան 20 տարի առաջ կանխատեսվել էր:
– Մեզ թվում է, թե սատանի մայլում քյանդրբազություն կանենք, ու դա կանցնի: Մենք իզմեր չունենք, լրիվ նոր բան ենք մոգոնել՝ դեմոկրատիա ենք կերտում պատերազմի սպառնալիքի տակ, պատերազմի կապիտալի քթի տակ:
– Ասա ո՞նց լուծենք, լուծենք։
– Նախ՝ պիտի հրաժարվել ամբողջատիրական տրամադրություններից: Բանակցությունների սկզբունքներին հակադիր հանրային տրամադրություններ չձևավորել, քանի որ դրանք ինչքան էլ սուր լինեն, չեն փոխելու սկզբունքները: Ժամանակը չի լուծի էս հարցը, քանի որ Ադրբեջանը չի վերանա աշխարհի երեսից տեսանելի ապագայում, ուրեմն հարցի լուծումը ռացիոնալ դաշում պիտի փնտրել: Պարզ բան, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հաշտություն ստորագրողը կկնքի իր քաղաքական մահկանացուն, գուցե նաև ֆիզիկական, քանի որ երկու կողմն էլ դժգոհ են մնալու լուծումից. երկու կողմն էլ ԼՂԻՄ-ն են ուզում ու հարակից շրջանները: Բայց եթե քաղաքական կողմերից մեկը իսկականից ուզենա, հարցը կլուծվի, ուղղակի պիտի պատրաստ լինի նաև դրա պատասխանատվությունը կրել սեփական հանրության դատով:
– Ես Հայաստանի ղեկավարն եմ, գլխավոր բանակցողը։ ԱրտաԼՂԻՄյան տարածքները պատրաստ եմ հետ տալու, բայց ուզում եմ Ադրբեջանը ԼՂԻՄ-ից ձեռք քաշի։ Ադրբեջանը չի համաձայնվում, ասա ի՞նչ անեմ։
– Ինձ դուր եկավ, որ ես քո խորհրդականը պիտի լինեմ, բայց վախենամ՝ արագ կարձակեիր ինձ ՃՃ: Մենք պատրաստ ենք զիջումների, բայց Ադրբեջանը՝ ոչ, մենք բարի ենք, նա՝ չար, սխալ մեկնակետ է: Սա հիմնական արգումենտն է, որ բերվում է հարցի լուծումը հեռացնողների կողմից, բայց իմ կարծիքով մանիպուլյատիվ հարց է: Հարցը միջազգային է, Հայաստանի ու Ադրբեջանի միջև չէ, ոչ էլ այս երկուսը բացարձակ ուժեր են, միակը աշխարհի երեսին: Ոչ Ադրբեջանի, ոչ Հայաստանի կողմից հեշտ չէ ինքնագլուխ պատերազմ սկսելը և բնաջնջել մյուս կողմին: Երկու կողմն էլ լիքն են վճռականությամբ դա անելու, բայց չեն անում, քանի որ խելքները հացի հետ չեն կերել: Ադրբեջանի նախագահը արդեն հազար անգամ խոսքով գրավել է Երևանը, իսկ հայերն էլ Բաքվում մի քանի հազար լիտր չայ են խմել մտովի: Իմ իրանցի կուրսեցին ասում էր, որ Պարսկաստանում Երևանը համարում են Պարսկաստանի մաս: Մեր վրացի գործընկերները համարում են Ալավերդուց մինչև Սևան վրացական հողեր, եթե վաղը սրվեն հարաբերությունները այս բարեկամ երկրների հետ, մեծ հավանականությամբ նախագահներն էլ պետական մակարդակով կհայտարարեն այն, ինչ ժողովուրդը գիտի: Ադրբեջանի նախագահի հայտարարությւոնները Երևանը գրավելու սրա նման մի բան են, բայց դա չի նշանակում, որ հնարավոր չէ հաշտվել: Եթե դու հաշտության պրոակտիվ կողմ դառնաս, ստիպված նրանք էլ կդառնան: Օրինակ՝ Փաշինյանի առաջադեմ կոչերը ազդում են գործընթացների վրա, բայց կոչերը հերիք չեն: Ստատուս քվոն ձեռնտու է եղել երկու կողմի իշխանություններին, դրա մասին վկայություններ շատ կան: Եթե իշխանություն պահելու հարցը դուրս գա, հարցի լուծումը անհնար բան չի:
հատված ֆեյսբուքում քննարկումից