Հարություն Թովմասյանը ապրում է ներքին Շենգավիթի հանրակացարաններից մեկում։ 18 քմ-ոց սենյակի մեծ մասը լցված է իրերով։ Այստեղ, հատակին քնելով ապրում է 15 տարի սայլակին գամված Հարությունը, նրա մայրը և եղբոր ընտանիքը՝ 7 հոգով։
Հարությունը ծանր վիրավորվել է ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Վերջերս տարած վիրահատությունից հետո կարողանում է վեր կենալ տեղից և կարճ տարածություններ քայլել։ Ասում է, որ կարող էր էլ ավելի արագ և լիարժեք վերականգնվել, եթե ստանար համապատասխան բժշկական օգնությունը։ Epress.am-ի հետ զրույցում նա պատմում է որոշ բժիշկների անտարբերության, քաղաքական և ռազմական ղեկավարության «ձևական գլուխ խոնարհելու» և լռելու անհնարինության մասին։
Հարությունը համակարգչի և սոցցանցերի ակտիվ օգտատեր է, ողորմություն չի ուզում, կցանկանար նստակյաց աշխատանքի հնարավորություն ունենալ։ Իր հետ կարելի է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով․ +374 99480443 և +374 77338086։