Երբ Նիկոլ Փաշինյանն անցած կիրակի կոչ արեց արգելափակել դատարանների մուտքերը և երբ միջին խավի շատ ներկայացուցիչներ ծանրութեթև էին անում արդյոք արժի նման բան անել, հաջորդ օրը դատարանների մուտքերի մոտ մեծամասնությունը կազմեցին ամենավատ ապրող, բայց հեղափոխությանը ամենանվիրված մարդիկ, որ անվերապահ աջակցեցին վարչապետին։ Մինչև հիմա կառավարությունն իրենց հետ է։ Բայց եկամտահարկի 23 տոկոս համահարթեցման գլխավոր տուժողները հենց նրանք են լինելու։
Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ բոլոր պատգամավորները, ովքեր կսեղմեն «Կողմ» կոճակը և կնպաստեն հարկային անարդարությանը, նոր ճակատ են բացելու նոր կառավարության դեմ և ուժեղացնեն հին ուժերին։
ՀԳ. 50 էջանոց լուրջ հետազոտությանը 132 պատգամավորներից ոչ ոք մինչև օրս փաստարկված չի անդրադարձել, իսկ ֆինանսների փոխնախարարն այսօր ԱԺ-ում կրկին կրկնել է 2018թ. հոկտեմբերի հիմնավորումները։ Վերջապես, քաղաքականացրե՛ք Ազգային Ժողովը։
Վահրամ Սողոմոնյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ