Եղեգիս խոշորացված համայնքի Վարդահովիտ գյուղը 2000 մետրից ավել բարձրության վրա է, այն ռազմավարական հանգույց է Վարդենիսի լեռնանցքի համար։ Վարչական շրջանի ղեկավար Սամվել Գևորգյանը պատմում է, որ համայնքի խոշորացումից հետո բյուջեի բաշխման առումով գյուղը տուժում է։
Վերջերս տեղեկատվություն էր տարածվել, որ Վարդահովիտ գյուղում «Գեոմայնինգ» ընկերությունը ցանկանում է բազմամետաղ հանքավայր շահագործել և առաջիկայում պետք է հանրային լսումներ տեղի ունենային։
Եղեգիս խոշորացված համայնքի ավագանու անդամ շատինցի Նորայր Մարտիրոսյանը պատմեց, որ «Գեոմայնինգը» փորձել է խաբեությամբ հանրային լսումներ անցկացնել, սակայն իրենք իմացել են և թույլ չեն տվել։ «Մենք գնացել ենք Վարդահովիտ, որտեղ «Գեոմայնինգ» ընկերությունը ոսկու մետաղական հանքերի հետազոտություն պետք է կատարեր։ Լսումները հատուկ, գաղտնի կերպով տարել էին մի բնակավայր, որտեղ այդ սեզոնին բնակիչներից մոտ 100 հոգի է ապրում։ Այդ քննարկումը կանխվել է։ Դա Եղեգիս գետի ջրհավաք ավազանն է։ Ո՞նց եք հանք բացում»։
Ըստ վարչական շրջանի ղեկավարի, հանրային լսումներին բոլորը դեմ են արտահայտվել մտավախություն ունեին հանքի վնասների հետ կապված։
Epress.am Լուրեր Հայաստանից