Վայոց ձորի Եղեգիս համայնքի բնակիչ Հակոբ Սիրանյանը պատմում է, որ 2011 թվականին նախկին գյուղապետը շինարարական աշխատանքներ է իրականացրել, ինչի պատճառով նրա տունը վթարային վիճակում է հայտնվել։ Այդ տանը նա ապրում է հաշմանդամություն ունեցող մոր հետ։ Հակոբ Սիրանյանը պայքարել է դատարանում, բողոք է ուղարկել մարզային դատախազություն, ինչին ի պատասխան դատախազ Նաիրի Ավագյանի կողմից սպառնալիքներ է ստացել։ Եղեգիսի բնակչի խոսքով, ոստիկանությունը ներխուժել է իրենց տուն, երբ այնտեղ ոչ մեկ չի եղել։ Բողոք է ներկայացրել ոստիկանություն, սակայն ընթացք չեն տվել։
Գետափցի փաստաբան Փափազ Ավագյանը, Հակոբ Սիրանյանի, խոսքով պայմանավորվածության է եկել պատասխանող կողմի հետ, իսկ դատավոր Դարբինյանն էլ իր դեմ վճիռ է կայացրել։ Հակոբ Սիրանյանը հանրային պաշտպան էր ուզում փաստաբանական պալատից, սակայն այդտեղից փաստաբան այդպես էլ չեն տրամադրել։
Հակոբ Սիրանյանը մտավախություն ունի, որ հարցազրույցից հետո իր նկատմամբ համայնքում ճնշումներ կսկսվեն։