Հայաստանի Զինված ուժերում ծառայության վրա բացասաբար ազդող երևույթները բացառելու, զինծառայողների իրավունքների իրացմանը խոչընդոտող գործոնները չեզոքացնելու, դիմումներին, բողոքներին և առաջարկություններին օպերատիվ արձագանքելու և ընթացք տալու, զինվորական ենթակարգությունն ու հրամանատարական կազմի` իրավիճակին տիրապետելու և որոշումներ կայացնելու կանոնադրական պարտականության կատարումն ապահովելու, բանակ-հասարակություն կապն ու փոխվստահությունն ամրապնդելու նպատակով ԶՈՒ գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը, հայտնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Վստահության գիծ» ծառայությունը գործում է աշխատանքային օրերին, ժամը 12:00-ից մինչև 20:00-ն՝ 85-01 և 85-03 անվճար հեռախոսահամարներով: