Նիկոլը երեկ նկարագրեց էն ողջ գործընթացը, որով Ամուլսարի խնդիրը, սեփական նախաձեռնությամբ, մտցրել ա փակուղի՝ հարուցելով էսօրվա ճգնաժամը։ Ուրեմն մինչև հաջորդ քայլերին անցնելը, մի քանի քաղաքական արձանագրում անենք։
– Նախ Ամուլսարի հարցը «հեղափոխությունից» շաբաթներ անց հանձնվել ա դեռևս չբարեփոխված, չհեղափոխականացված վարչաիրավական ոլորտի դատին, փոխանակ հարցին քաղաքական լուծում տալուն՝ օգտագործելով «հեղափոխության» ընձեռած հնարավորությունները։ Պարզապես մի փոքրիկ օրինակ բերեմ։ Գիտությունների ակադեմիայի մասնագետների վրա քննչականից եղել են ճնշումներ, որպեսզի վերջիններս փոխեն հանքի բացման օգտին չխոսող իրենց կարծիքները։ Սա պարզապես օրինակ ա, ցանկության դեպքում կարող եք անտեսել, քանի որ նույնիսկ եթե ունենայինք ամենաարդար, ամենաանկաշառ քննչական մարմինը, Ամուլսարի հանքի նման բազմակողմ, նախևառաջ տնտեսական հարցը, չէր կարող լուծվել «ջրերի մասով իրավական գնահատականով»։
– Չի արվել որևէ տնտեսական գնահատական։ Չեն հաշվարկվել հանքի շահագործումից սպասվող տնտեսական և այլ օգուտները։ Չի հաշվարկվել Ջերմուկ համայնքի վրա հնարավոր շահագործման վնասները, նախևառաջ՝ տնտեսական։ Էլ չասած, որ չի վերլուծվել հանքի շահագործման հարցը ռեգիոնալ և միջազգային տնտեսական համատեքստում, որպեսզի հասկանալի լինեին տեղական և ավելի լայն միջազգային շահերը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ։
– Չի եղել և գրեթե համոզված եմ՝ չի լինելու Հայաստանի տնտեսական զարգացման տեսլական, որի շրջանակում կկարողանայինք քննել Ամուլսարի և հանքարդյունաբերության հարցն ընդհանրապես։
– Ուրեմն Ամուլսարի՝ տնտեսական, սոցիալական, բնապահպանական, առողջապահական և այլ կողմեր ունեցող բարդ հարցը, դրվել ա որպես զուտ բնապահպանական հարց՝ այն էլ Սևանի, Ջերմուկի և Արփա-Որոտան գետերի ջրերի նեղ գծով՝ խոստանալով Լիդիանին, որ եթե այս մասով խնդիրներ չհայտնաբերվեն, հանքը կբացվի։
– Բնապահպանական տեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանը, ով հայտնի էր իր բնապահպանական օրակարգով և հանքարդյունաբերության դեմ երկարատև տարիների պայքարով, հեռացվել ա աշխատանքից։ Մինչ օրս հայտնի չի, թե ինչ հիմնավորմամբ։ Պաշտոնանկությունից հետո Արթուրի բարձրացրած հարցերը մինչ օրս պատասխան չեն ստացել։ Պաստախան չեն ստացել նաև Ամուլսարի վերաբերյալ Արթուրի մասնագիտական և քաղաքական հարցադրումները։
– Ընթացակարգային իմաստով՝ որոշումները կայացվել են մի հոգու կողմից։ Նիկոլը բարեխիղճ խմբագրի նման կարդացել ա բոլոր նամակները և մի մտահոգիչ նամակ իր մակագրությամբ ուղարկել քննչականին։ Քաղաքական, թիմային, մասնագիտական, հասարակական մոտեցում չի եղել։ (Հիմա երբ Նիկոլի թիմի անդամները հայտարարում են, որ պատասխանատու են այս քաղաքական որոշման համար, նրանք իրականում պատասխանատու են Ամուլսարի հարցում պաստախանատվություն չվերցնելու համար)։
– Նիկոլի թիմից նրանք, ովքեր Էլարդի զեկույցի հրապարակումից հետո միացել են քաղաքական պրոցեսին՝ կարդալով Էլարդի գնահատականը և անդրադառնալով դրան, հայտարարել են, որ Նիկոլի դրած հարցերի մասով անգամ բավարար հիմքեր չկան հանքի շահագործումն անվնաս համարելու համար։
– Ջերմուկ համանքի բնակիչների տասնհինգ ամիս տևած դիմադրությունը, ինչպես նաև հեղափոխության ակունքում կանգնած ուժերի հակահանքարդյունաբերական օրակարգը անտեսվել են։ Ոտնահարվել են «հեղափոխական ժողովրդի» և «մասնակցային ժողովրդավարության» արժեքները։
– Երեկ կազմակերպված հանրային քննարկումները հիմնականում կրել են ձևական բնույթ։ Մտահոգություններն ամբողջությամբ չեն հնչել։ Հնչածներն էլ սպառիչ պատասխաններ չեն ստացել։ Նիկոլի կողմից նախապատրաստած տեքստը գրեթե նույնությամբ հնչեցվել ա բոլոր երեք հանդիպումների և վերջնական լայվի ժամանակ։
– Կանգնեցվել ա ոստիականական պատ Նախագահականի շենքի և երեկվա հանդիպմանը Ջերմուկ համայնքի բանկիչներին իրենց զորակցությունը հայտնելու եկած մարդկանց միջև։ Արդյունքում հավաքը անցկացվել ա մյուս մայթին՝ հավաքի նպատակին չառնչվող այլ վայրում։ Խորհրդարանի այգու դարպասները հատուկ փակվել են քննարկում անելու մտադրություն ունեցող մարդկանց առաջ։ Դրան ի պաստախան Բաղրամյան փողոցը փակող մարդկանց նկատմամբ կիրառվել ա բիրտ ոստիկանական ուժ, վեց հոգի կալանավորվել են, մեկը տեղափոխվել ա հիվանդանոց։ Մինչ էս պահը իշխող ուժի կողմից չկա ոստիկանությանը դատապարտող որևէ հայտարարություն։
– Ամուլսարի քաղաքական որոշումը ի վերջո բխեցվել ա զուտ քննչականի ջրերի ուսումանսիրության գործից՝ քննչականի ու Նիկոլի կողմից որդեգրված «երեք փաստ» և «երդվում եմ, ոչ մի լիտր ջուր» անհամոզիչ մոտեցմամբ։
Նիկոլն ու նրա քաղաքական թիմը անցան ռուբիկոնը։ «Հեղափոխական քաղաքական հնարավորությունը» կանգ առավ՝ դեմ առնելով Հայաստանի տնտեսական քաղաքականության ամենակարևոր հարցին՝ հանքարդյունաբերությանը։ Ներկա իշխանությունները, եթե պիտի գործեն ժողովրդի շահից, էս հարցի կապացկությամբ առաջիկա օրերին միայն մի բան կարող են անել՝ հանդես գան բացման որոշման դեմ անհատական կամ թիմային դիրքորոշումներով, լավագույն դեպքում չեղյալ հայտարարելով որոշումը։
ՀԳ։ Երբ 2013-2014 թվականներին Նիկոլը հանդիպում էր «բնապահպան/քաղաքացիական-ակտիվիստների» հետ և առաջարկում միանալ նոր-նոր հիմնադրվող «Քաղաքացիական պայմանագրին», իրականում նկատի չուներ միանալ սեփական օրակարգով, ինչպես ցույց տվեց ժամանակը, այլ նկատի ուներ միանալ իրագործելու իր օրակարգը։ Որոշ ընկերներ միացան Նիկոլին՝ մտածելով, որ Թեղուտի խնդիրը «քաղաքացիական ճանապարհով» չլուծվեց, ուրեմն պետք էր լուծել քաղաքական ճանապարհով։ Նիկոլի իշխանության գալուց հետո Թեղուտը վերագործարկվեց, չնայած բնապահպանական աղետին ու պատվարի աղետալի վիճակին։ Օրեր առաջ մի մականունավորի նոր հանքի ուսումնասիրության թույլտվություն տրվեց։ Ամուլսարի մասին էլ չեմ խոսում։ Էսօր կարծում եմ Նիկոլին միացած նշածս ընկերները կանգնած են ջրբաժանի առջև՝ սեփական օրակարգ ունենալու կամ թե արդեն սովորական պրակտիկա դարձած միանձնա որոշումներին հարմարվելու։
Ռուզաննա Գրիգորյան
(աղբյուրը՝ ֆեյսբուքի)