Home / Հայաստան / Նիկոլին պետք է անխնա քացու տակ գցել ու միաժամանակ պաշտպանել

Նիկոլին պետք է անխնա քացու տակ գցել ու միաժամանակ պաշտպանել

Ուզում եմ առավոտ բարի լույսով մի երկու բան ասեմ, ինչ անկեղծ մտածում եմ մեր հեղափոխական վարչապետի մասին։ Իհարկե, կարևոր է, որ ինքը կարողացավ առաջնորդել մի շարժում և երիտասարդության ու հասարակության մնացած հատվածի աջակցությամբ հեռացնել իշխանությունից ղարաբաղյան կլանին։ Եթե ինքը, որպես անհատ, չհայտնվեր էդ պահին, հնարավոր է, որ մենք մնայինք հհկ-ական այլանդակների իշխանության տակ, ովքեր, պարզ է, որ գործարկելու էին Ամուլսարի նախագիծը ու ընդհանրապես ամբողջ Վայքի, Սյունիքի, Լոռու, Տավուշի ու էլի որոշ տարածաշրջանները վեր էին ածելու ամայի հանքավայրերի։ Նիկոլին իշխանության բերելով, մենք հույս ունեինք, որ մնացած խնդիրների շարքում կփոխենք նաև էկոլոգիական իրավիճակը։ Բայց իրավիճակ փոխելու համար, պարզվեց, որ փողոցային ճառասաց հեղափոխականի կերպարը բավական չէ։ Անհրաժեշտ է պրոգրեսիվ մտածող առաջնորդ, ում համար էկոլոգիան պրոգրեսի հիմքն է, այլ ոչ թե վերացական զրույց։ Պարզվեց Նիկոլը պրոգրեսիվ մարդ չէ։
Դա իհարկե, առաջ էլ էր պարզ, բայց հիմա դարձավ ակնհայտ։

Ավելին, իր կառավարման մեկ տարում ակնհայտ դարձավ, որ ինքը անթաքույց պրովինցիալ է։ Իսկ պրովինցիալը չի կարող իր երկիրը տեսնել իր կարծիքով կենտրոնից խոսողների հետ հավասար դիրքում։ Նիկոլը վտանգավոր է Հայաստանի համար իր պրովինցիալիզմով։ Հենց այդ պատճառով, որ ինքը Հայաստանը պատկերացնում է որպես պոստինդուստրիալ աշխարհի հանքարդյունաբերական պրովինցիա, ինքը դառնում է վտանգավոր Հայաստանի ապագայի համար արդեն այսօր։ Այսինքն, իրեն ու իր թիմը պետք է փոխել նոր մարդկանցով։ Էն երիտասարդներով, ովքեր իրական հեղափոխականներ են, ովքեր հին չեն, ինչպես Նիկոլն ու իր ասիական նահապետի ոճի անխնամ մորուքը։ Ովքեր իրականում հասկանում են, որ գիտությունը Հայաստանը աշխարհում իշխող պետություն կարող է դարձնել, ովքեր չեն շփոթում գիտությունը ծրագրավորման ու համակարգչային հմտությունների հետ, ովքեր էկոլոգիան համարում են երկրի զարգացման ու առաջադիմության հիմքը, ովքեր գիտեն կառավարել ու կառավարություն չեն կազմում «պոլի փետ լինի, միայն թե իմ քայլական լինի» Հայաստանը արդեն իսկ մի անգամ կործանման տարած սկզբունքով։

Բայց պարզվում է, հիմա մենք պատրաստ չենք պրովինցիալ Նիկոլին փոխել առաջադեմ մեկ ուրիշով, քանի որ այդ մեկ ուրիշը դեռ չի երևակվել քաղաքական ասպարեզում։ Պարզ է, որ սերժառոբական տականքներին ու դրանց փողերից սնվող նորօրյա խամաճիկ քաղաքական ուժերին իշխանության չենք բերելու։

Մարուքյանն ու իր թիմն էլ են պրովինցիալ, ավելի պրովինցիալ, քան Նիկոլենք, դե ԲՀԿ֊ն էլ նույնն ա համարյա, ինչ ՀՀԿ֊ն ու ռոբականները։ Նույնն են նաև «ազգային» բառին կցված բոլոր նորելուկ անկապ ուժերը։ Մեզ ուրիշ որակ է պետք, բայց մինչև դա ունենալը ժամանակ է պետք։ Պետք է օգտագործել Նիկոլին, անխնա քացու տակ գցել իրեն ու միաժամանակ պաշտպանել իրեն սերժիկառոբականներից։ Այդ կերպ իրավիճակը կպահենք մեր վերահսկողության տակ, չենք թողի որ մեր վրա իշխի պրովինցիալ նահապետի մորուքով այդ հեղափոխական նորահայտ վոժդը, միևնույն ժամանակ կօգտագործենք իրեն սերժիկառոբականների, մարուքյանաբհկականների, «ազգային»֊ների դեմ ու կստեղծենք մերը, ու հետո Նիկոլին կփոխենք նրանցով, ովքեր կկարողանան Հայաստանը կառավարել զարգացման սեփական, ոչ պրովինցիալ տարբերակով։

Աղասի Թադևոսյան,
«Ֆեյսբուք»-ից