Ուրեմն քսան տարի առնվազն՝ Ռորբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Բաց Հասարակություն Հիմնադրամ Հայաստանը համագործակցել է, աջակցություն է ցուցաբերել հարյուրավոր հասարակական կազմակերպություններին կամ նրանց ներկայացուցիչներին, իրավաբաններին, բժիշկներին, հետազոտողներին, դասախոսներին, Առաքելական եկեղեցուն, ԵՊՀ-ին, այլ համալսարաններին և կրթական հաստատություններին, այդ թվում դպրոցներին և այլ բազմաթիվ կառույցների աշխատակիցներին: Նրանցից շատերին նույնիսկ աշխատանքի են վերցրել նույն ՀՀԿ իշխանությունը, տարբեր բարձր պաշտոնների է նշանակել, որոշները դարձել են նույնիսկ պատգամավորներ:
Եվ այդ նույն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության մարմինները այդքան ապաշնո՞րհ էին, որ, ըստ որոշ թշվառականների, այդպես էլ չկարողացան օտարերկրյա գործակալության մեջ մեղադրանք առաջադրել Հիմնադրամին կամ նրա հետ համագործակցած որևէ կառույցի ներկայացուցչի:
Եվ միայն իշխանությունից հեռացվելուց հետո հանկարծ մի շլացուցիչ պայծառատեսությամբ այդ նույն ՀՀԿ-ական թշվառական կարկառունները գլխի ընկան, որ ինչ-որ օտարկերկյա գործակալներ կա՞ն պետությունում..․
Ավելին, այդ ՀՀԿ-ական թշվառական կարկառունները իրենցից ավելի թշվառականներին անթաքույց հրահրում են հրապարակային հանցավոր գործողությունների իբր թե օտաերկրյա գործակալաների դե՞մ: Դե միշտ էլ իրենց գործունեությամբ աչքի են ընկել բացառիկ ցինիկությամբ և անբարո մոտեցմամբ մարդկանց նկատմամբ, ու հերթական անգամ որպես իրացվող նյութի պես մարդկանց մղում են հակաօրինական գործողությունների:
Բայց, ասելիքս մսխվողների մասին չէ:
Ուրեմն կամ ընդունեք, որ.
1/ կամ հենց ձեր գուրուները՝ իրեն միակ տղամարդ անվանողն ու գլխավոր շախմատիստը բացարձակ գրոշի արժեք չեն ունեցել որպես պետության ղեկավարներ, եթե օրը ցերեկով, տարիներ շարունակ հրապարակավ գործող օտարեկրյա գործակալների մի ամբողջ բանակ չեն կարողացել բացահայտել,
2/ կամ պետք է ընդունեք, որ լավ էլ իմացել են, բայց քայլ չեն կատարել օտարերկրյա գործակալական գործունեությունը կանխելու ուղղությամբ, հետևաբար հանցագործություն են կատարել, հանցագործությունը կոծկելով, հետևաբար պահանջեք նաև քրեական պատասխանատվության ենթարկեն իրենց գիտակցված անգործության համար,
3/ կամ էլ ձեր ինքնակոչ գուրուներն այնպես են անդամալույծ արել անվտանգության ծառայության մարմինները, որ անընդունակ են եղել բացահայտելու օտարերկրյա գործակալական ցանցը, ու հետևաբար էլի կատարել են պետական հանցագործություն և պետք է պահանջեք նրանց ենթարկել քրեական պատասխանատվության։
Հիմա կողմնորոշվեք, եթե տրամաբանության գեթ մի կաթիլ կա ձեր գանգատուփերում:
Եթե հրապարակային գործած օտարերկրյա գործակալական ցանց կամ կառույց եք համարում Բաց Հասարակության Հիմնադրամ Հայաստանի գրասենյակը և նրա հետ համագործակցած կազմակերպություններին ու անհատներին, ապա ուրեմն պետք է պահանջեք քրեական գործ հարուցել թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի նկատմամբ՝ գիտակցված անգործության, պետության անվտանգությունը չապահովելու համար, իսկ եթե նման պահանջ չեք ներկայացնում, նշանակում է ակնհայտ հանդես եք գալիս որպես պետության անվտանգությունը ոչ թե չապահոված, այլ վտանգած Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանին սատարողներ, այսինքն պետության անվտանգությունը վտանգածների պաշտպաններ եք, որը հենց ձեր իսկ կողմից օգատագրծվող տերմինով բնորոշում են օտարերկյան գործակալի գործողություն:
Արթուր Սաքունց
աղբյուր՝ ֆեյսբուք