Home / Ոստիկանություն / Վովա Գասպարյանը ոստիկանությունից իրեն հետաքրքրող տեղեկատվություն չի՞ ստանում

Վովա Գասպարյանը ոստիկանությունից իրեն հետաքրքրող տեղեկատվություն չի՞ ստանում

Ամիսներ շարունակ առանց տրտնջալու ասում էինք, թե պետական ապարատը պետք է վեթինգի ենթարկել: Կոնկրետ օրինակով բացատրեմ, թե ինչու:

Ասենք, Վովա Գասպարյանը ոստիկանությունից իրեն հետաքրքրող տեղեկատվություն չի ստանո՞ւմ:

Ավելին, ամոթ էլ է, որ չստանա: Բա մարդիկ տարիներ շարունակ իրար հետ աշխատել են, «աղ ու հաց են արել», փող են աշխատել, տուն ու տեղ են դրել, հազար ու մի թելերով կապված են, ոնց կարող է «իրար չօգնեն»:

Ու թեկուզ պետին հազար անգամ էլ փոխեք, բայց, եթե անձնակազմը մնում է նույնը՝ թե կադրերի առումով, թե դրվածքի առումով, թե ավանդույթի առումով, իրավիճակը կմնա նույնը:

Իսկ եթե բոլորը փոխվեն, ով ուզում է լինի նախկին համակարգից, Վովա Գասպարյանը, թե նրա նախկին, կարճաժամկետ խորհրդականը, որևէ տեղեկություն կստանա՞ն, իհարկե ոչ: եթե նույնիսկ ընդունենք, որ տեղեկության ինչ-որ արտահոսք կարող է լինել, հաստատ շատ եզակի ու կոնկրետ դեպքերում, որը հեշտությամբ կարելի է բացահայտել:

Վեթինգ է կոչվում այս ներկայացված իրավիճակը փոխելու գործողությունը, վեթինգ:

Արթուր Սաքունց
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ