հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Սորոսականներից» մեկը խոստովանել է 160 միլիոնի մասին

«Սորոսականներից» մեկը խոստովանել է 160 միլիոնի մասին

Վերջին շրջանում սոցիալական հարթակներում և լրատվամիջոցներով տարբեր խմբեր թիրախավորում են օտարերկրյա կազմակերպություններից, մասնավորապես` Բաց հասարակության հիմնադրամներից դրամաշնորհ ստացած կազմակերպությունները։

Այդ համատեքստում հիշատակվում է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ որպես ԲՀՀ-Հայաստանից ամենամեծ դրամաշնորհներ ստացած կազմակերպություններից մեկը։ Վերջինս հունիսի 11-ին հաղորդագրություն է տարածել՝ վերջին 4 տարիներին պետբյուջե 160 մլն դրամ եկամտահարկ և այլ վճարներ կատարելու մասին։

«2018թ․-ին մեր իրականացրած ծրագրերի և արդյունքների մասին բովանդակային հաշվետվություն ենք ներկայացրել այս տարեսկզբին։

Մենք ներկայացնում ենք նաև վերջին 4 տարիների ընթացքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ստացած տարբեր դրամաշնորհներից ՀՀ պետական բյուջե վճարված եկամտային հարկի, սոցիալական և դրոշմանիշային վճարների մասին տեղեկություն», – ասված է հաղորդագրությությունում, որը ուղորդվում է համապատասխան պատկերով։