Գլխավոր / Կրթություն / Հայտնի են ֆիզիկայի և բժշկագիտության Նոբելյան մրցանակակիրները

Հայտնի են ֆիզիկայի և բժշկագիտության Նոբելյան մրցանակակիրները

Նոբելյան կոմիտեն ֆիզիկայի մրցանակը շնորհել է Ջեյմս Փիբլսին՝ ֆիզիկական տիեզերաբանության ոլորտում տեսական հայտնագործությունների համար։ Մրցանակի մյուս կեսին արժանացել են Միշել Մայորն ու Դիդյե Քելոզը՝ արեգակնանման աստղի ուղեծրում էկզոմոլորակի հայտնագործման համար։

2018 թվականին ֆիզիկայի կատեգորիայի մրցանակը շնորհվել էր գիտնականների Միացյալ Նահանգներից, Կանադայից և Ֆրանսիայից՝ լազերային ֆիզիկայի ոլորտում նորարարական հայտնագործությունների համար։ Խոսքը օպտիկական պինցետների և կենսաբանական համակարգերում դրանց կիրառության մասին է՝ բարձր ինտենսիվության և ուլտրակարճ օպտիկական իմպուլսների գեներացիայի մեթոդով։

Նախօրեին բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակը շնորհվել էր Ուիլյամ Քեյլինին, Փիթեր Ռեդկլիֆին և Գրեգ Սեմենցին՝ բջջիջների՝ թթվածնին ադապտացվելու երևույթի ուսումնասիրության համար։ Հայտնագործությունը հնարավորություն կտա նոր բժշկական մարտավարություններ մշակել քաղցկեղի, անեմիայի և միոկարդի ինֆարկտի բուժման գործում։

Հոկտեմբերի 9-ին Նոբելյան կոմիտեն կհայտարարի քիմիայի բնագավառի մրցանակակրի մասին, հոկտեմբերի 10-ին՝ գրականության, հաջորդ օրը հայտնի կլինի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը։ Շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելի անվան տնտեսագիտական գիտությունների մրցանակը կշնորհվի հոկտեմբերի 14-ին։ Պաշտոնական մրցանակաբաշխությունը ավանդաբար տեղի է ունենում դեկտեմբերի 10֊ին՝ Նոբելի ծննդյան օրը։

Tekali Taxi