Վերջերս հրապարակված հետազոտության մեջ գիտնականները պնդում են, որ ժամանակակից անհատապաշտությունը (ինդիվիդուալիզմ) պայմանավորված է այն ուժեղ ազդեցությամբ, որն ավելի քան հազար տարի առաջ` Միջնադարում, կաթոլիկ եկեղեցին ունեցել է Եվրոպայի վրա։
Գիտնականները ենթադրում են, որ եկեղեցու խիստ քաղաքականությունը ամուսնությունների և ընտանիքի կազմի հետ կապված, արմատապես փոխել է այն ժամանակվա սոցիալական նորմերն ու, հետազոտողների կարծիքով, բերել «գլոբալ հոգեբանական փոփոխությունների», այսինքն, պահվածքի ու մտածողության լուրջ ձևափոխության, ինչն էլ իր հերթին արմատապես փոխել է Եվրոպայի բնակչության բարքերը։
Այս շաբաթ Science ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակ գիտնականները որոշել են հետևել ժամանակակից Արևմուտքի էվոլյուցիային և մոտենալ դրա արմատներին։ Այդ նպատակով նրանք որոշել են դիտարկել տոհմային համակեցությունները։
Ժամանակակից եվրոպացիների նախնիները միավորված էին առանձին տոհմերում, որոնց անդամների միջև սերտ կապեր կային, արմատավորված էր հնազանդությունը տոհմի հետաքրքրություններին։ Դրա հետ մեկ տեղ կար ձևավորված անվստահություն անծանոթների նկատմամբ, նրանց իրավունքների ոտնահարում, չէր խրախուսվում ինքնուրույնությունն ու վերլուծական մտածողությունը։
Աշխատության հեղինակների կարծիքով, շարժիչ ուժը, որը նպաստում էր անհատապաշտության առաջացմանը, եկեղեցու կողմից ինցեստի և երկրորդական ազգականների միջև ամուսնությունների ընդունման մերժումն էր (այդպիսի ամուսնությունները տոհմական համակեցությունների հիմքն էին)։ Արդյունքում, գիտանականների կարծիքով, սկսեցին ի հայտ գալ «ոչ մեծ հարմարեցված տնային տնտեսություններ, սկսեցին թուլանալ ընտանեկան կապերը, մեծացավ աշխարհագրական շարժունակությունը»։ Սրան զուգահեռ աստիճանաբար սկսեցին թուլանալ ենթարկվողական հարաբերությունները խմբի ներսում, փոխվեցին Արևմտյան աշխարհին բնորոշ արժեհամակարգն ու հոգեբանական աշխարհայացքը։ Այդ ձևափոխության հետևանքներն ակնհայտ էին․ ինչքան շատ էր հանրությունը եկեղեցու ազդեցությանը ենթարկվում, այնքան մեծ էր փոփոխության ազդեցությունը։
Մոտավորապես մ․ թ․ 500 թվականին «Արևմուտքի եկեղեցին՝ ի տարբերություն քրիստոնեության այլ ենթատեսակների ու այլ կրոնների, անցավ ամուսնությունների և ընտանեկան հարաբերությունների հետ կապված իր քաղաքականության իրականացմանը, որը Եվրոպայում պառակտում էր տոհմերն ու արյունակցական կապերը, նպաստում մոնոգամ հարմարեցված ընտանիքների առաջացմանը։ Մենք պնդում ենք, որ այդ գործընթացը նպաստել է մարդկանց հոգեբանության փոփոխություններին»։
Հայնրիխն ու իր գործընկերները համեմատել են բնակչության երկու ժամանակակից խմբեր (արյունակցական կապերի սկզբունքով ձևավորված խմբեր և եկեղեցու ազդեցությանը ենթարկված խմբեր) մատնանշել տարբերությունները բոլոր ասպեկտներում՝ արյան դոնոր դառնալու հաճախականությունից ու վճարումների համար չեկեր օգտագործելուց (կանխիկի փոխարեն) մինչև դասական հոգեբանական թեստեր, օրինակ՝ «ուղևորի երկընտրանքը», որն օգնում է բացահայտել վերաբերմունքը՝ հանուն փրկության ստելու նկատմամբ։ Գիտնականներն ուսումնասիրել են անգամ չնախատեսված վայրում մեքենայի կայանման համար չվճարված տույժերի քանակական հարաբերությունները ՄԱԿ֊ի պատվիրակությունների կողմից։
«Մենք իսկապես փորձում էինք միավորել հոգեբանների կողմից օգտագործվող բոլոր հնարքները, որոնք արդյունավետ են լաբորատոր պայմաններում, իրական խնդիրների ուսումնասիրման մեթոդների հետ։ Օրինակ, մեզ դուր եկավ ավտոկայանման տույժերի վճարումների ուսումնասիրությունները։ Նյու Յորք այցելում են պատվիրակություններ ամբողջ աշխարհից, և մեզ համար դա նրանց վարքն ուսումնասիրելու հարմար հնարավորություն էր»,֊ պատմում է Հայնրիխը։
Նախկինում երկար տարիներ պատվիրակությունները, որոնք տույժեր են ստացել սխալ տեղում մեքենայի կայանման համար, ստիպված չէին վճարել դրանք, բայց կանոնները փոխվել են։ Կայանման ակտերի ուսումնասիրության արդյունքում գիտնականները նկատել են հետևյալը․ ուժեղ ազգակցական կապերով երկրների պատվիրակությունները մեկ տարվա ընթացքում ավելի շատ չվճարված տույժեր են կուտակել, քան նրանք, ում երկրներում ուժեղ ընտանեկան կապերը բացակայում են։ Օրինակ, դիտարկվող ժամանակահատվածում Կանադայի ու Շվեյցարիայի պատվիրակները չվճարված տույժ չեն ունեցել, իսկ Քուվեյթից ժամանած մեկ պատվիրակին բաժին էր հասնում շուրջ 249, Եգիպտոսից՝ 141, չադից՝ 126 չվճարված ակտ։ Հայրիխն այս երևույթը կապում է այսպես կոչված «կղզեցու մտածելակերպի» հետ, այսինքն պարփակվածության հետ, որը բնորոշ է ուժեղ ազգակցական կապերի սկզբունքով ձևավորված համակեցություններին։ Այդ կապերն օգնում են միահյուսված և ուժեղ ընկերական հարաբերություններով խմբերի ձևավորմանը, սակայն համագործակցության ձգտումն այդ դեպքում չի տարածվում տվյալ խմբից դուրս։ «Ձեզ այդքան էլ չեն մտահոգում անծանոթնեը, մարդիկ ում չեք ճանաչում, կողմնակի անձինք»,- բացատրում է Հայնրիխը։
Արևմուքի երկրներում ևս նկատվում են ազգակցական կապերի ինտենսիվության տարբերություններ։ Օրինակ, Իտալիայի 92 մարզերի տվյալները հետազոտելով (տեղեկատվությունը ստացվել է եկեղեցական գրքույկներում ազգականների միջև ամուսնության թույլտվության մասին գրառումներից), գիտնականներն այս եզրակացությանն եկան․ այն մարզերի բնակիչները, որտեղ երկրորդական ազգականների միջև ամուսնությունների առավել մեծ թիվ է հաշվվում, պարտք վերցնելու համար հիմնականում դիմում են ընտանիքին ու ընկերներին (բանկերի փոխարեն), ավելի հազվադեպ են գումարային չեկեր օգտագործում (նախընտրում են վճարել կանխիկ), հարստության մեծ մասը պահում են կանխիկ գումարի տեսքով՝ բանկում պահելու կամ ֆինանսական ակտիվներ ձեռք բերելու փոխարեն։ Եվս մի բան, այդ մարդիկ ավելի հազվադեպ են արյան դոնոր դառնում կամավորական կամ անվճար հիմունքներով։
Իրենց հետազոտության ընթացքում Հայնրիխն ու գործընկերները տվյալների բազա են ստեղծել և հաշվել արևմտյան եկեղեցու «ազդեցության շարունակականությունը» աշխարհի յուրաքանչյուր երկրի վրա, նաև առանձնացրել են 440 «ենթաազգային եվրոպական շրջան»։ Այնուհետև գիտնականները ստուգել են եկեղեցու ազդեցության հետ կապված կանխատեսումները երեք մակարդակով․ գլոբալ (այսինքն՝ միջպետական), շրջանային (այսինքն՝ եվրոպական երկրների ներսում ), նաև աշխարհի տարբեր, եկեղեցու տարատեսակ ազդեցություններով երկրներից Եվրոպա ներգաղթածների չափահաս սերունդների շրջանում։
Հայնրիխի խոսքով, եկեղեցին չափազանց մեծ ուշադրություն է հատկացրել երկրորդական ազգականների միջև ամուսնություններին․ «նրանք [եկեղեցու ներկայացուցիչներ] եկել էին այն եզրակացության, որ երկրորդական ազգականի հետ ամուսնանալն ու սեռական հարաբերություններ ունենալն այն արյունապիղծ արարքներից է, որոնք զայրացնում են Աստծուն։ Բոլոր տեսակի վատ բաները՝ համաճարակներ և այլն, մեկնաբանվում էին որպես Աստծո զայրույթի արտահայտումներ»։ Ջորջ Մեյսոնի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Ջոնաթան Շուլցի կարծիքով, երկրորդական ազգականների միջև ամուսնությունների արգելքը կարող էր նպաստել եկեղեցու ընդարձակմանը․ «երևի ավելի հեշտ է հավատքի բերել մարդկանց, ովքեր հրաժարվել են ընտանեկան աստվածներից։ Իսկ այդ աստվածներից ազատվելու համար, պետք է վերացնել ընտանիքի այն ինստիտուտը, որը հիմնվում է ընդհանուր ծագման ու նախնիների վրա»։
Վաղուց հայտնի է, Արևմտյան եվրոպայի արևմտյան, կրթված, արդյունաբերացված, հարուստ ու ժողովրդավար հասարակությունները՝ WEIRD-հասարակությունները (WEIRD, անգլերենից՝ The Western, educated, industrialized, rich and democratic) և նրանց «մշակութային սերունդները Հյուսիսային Ամերիկայում ու Ավստրալիայում», հստակ առանձնանում են աշխարհի մյուս երկրների ֆոնին, քանի որ նրանց բնորոշ է մտածողության ազատությունը, մասնավորապես՝ օտարների նկատմամբ վստահություն ցուցաբերելու պատրաստակամությունը։
Այս հետազոտությունը գիտական գրականության առաջին օրինակն է, որում նման հոգեբանական փոփոխությունները վերագրվում են արևմտյան եկեղեցու ազդեցությանը։