Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում այս տարի արդեն հինգերորդ անգամ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը։
Հանդիպումը տևել է 3.5 ժամ, ներկա էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը՝ Ռուսաստանից, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիայից, Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ֊ից և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։
Արտգործնախարարները պայմանավորվեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով ևս մեկ անգամ հանդիպել 2020 թվականի տարեսկզբին։
«Կողմերը քննարկեցին բանակցային գործընթացի ներկայիս վիճակի հետ կապված որոշ հարցեր ու պայմանավորվեցին մյուս տարվա սկզբում բանակցությունների շարունակման մասին», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։