հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / «Լրագրողներ առանց սահմանների»․ 389 լրագրող անազատության մեջ է

«Լրագրողներ առանց սահմանների»․ 389 լրագրող անազատության մեջ է

389 լրագրողներ և այլ ԶԼՄ աշխատողներ ազատազրկված են մասնագիտական գործունեության պատճառով։ Սա 12 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա նույն ցուցանիշը։ Այս մասին ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության դեկտեմբերի 17-ին հրապարակված զեկույցում։

Բանտերում գտնվող լրագրողների քանակով առաջին տեղերում են Չինաստանը (130 մարդ), Եգիպտոսը (36), Սաուդյան Արաբիան (32)։ Կազմակերպության տվյալներով Ռուսաստանում անազատության մեջ է 6 լրագրող։

Տարվա սկզբից աշխարհում սպանվել է 49 լրագրող՝ երկու անգամ ավելի քիչ, քան անցյալ տարի։ Ընդ որում, շատ փոքր մասն է սպանվել զինված հակամարտությունների գոտում։ 2019 թվականին լրագրողների համար ամենավտանգավոր երկրներն էին Մեքսիկան, Սիրիան, Աֆղանստանը, Պակիստանը, Սոմալին։

ԶԼՄ֊ների 57 աշխատակիցներ առևանգվել են, մեկը՝ Ուկրաինայի արևելքում, մյուսները՝ Սիրիայում, Յեմենում, Իրաքում։ Զեկույցում շեշտվում է, որ Ուկրաինայի անջատողականները պատանդ վերցվածների հետ վարվում են ինչպես ծանր հանցագործությունների համար դատապարտվածների հետ։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն ընդգծում է, որ զեկույցում խոսվում է բացառապես այն լրագրողների մասին, որոնց նկատմամբ հետապնդման պատճառը մասնագիտական գործունեությունն է եղել։