2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ֆիլհարմոնիկ երաժշտությունը և հեղափոխությունը

- Երաժշտությունը, որը ընդունված է անվանել դասական, ես ավելի հակված եմ կոչել ֆիլհարմոնիկ երաժշտություն․․․
- Գուցե, ակադեմիական։
- Որովհետև ինստիտուցիոնալ երաժշտություն է այնուամենայնիվ, որով դու զբաղվում ես և որի ամենալավ ավանդույթները շարունակողն ես․․․ Այդ երաժշտությունը կապված է մի ինստիտուցիայի հետ, որը ֆիլհարմոնիան է՝ հատուկ երաժշտական շենք հատուկ գործիքներով, նստելու, լսելու կուլտուրայով․ հազալ չի կարելի, հեռախոսները պետք է անջատել․․․ Կա իհարկե այլ երաժշտություն, որը ծեսերի՝ հարսանիքի, կյանքին ուղեկցող երաժշտություն է։ Հետագայում առաջացել է նաև այլ տիպի երաժշտություն՝ պարահրապարակների կամ դիսկո․․․ Ո՞նց ես պատկերացնում մեր մոտ՝ հայերաժշտության մեջ, այդ հեղափոխական ընթացքը՝ ֆիլհարմոնիկ երաժշտությունը և հեղափոխությունը։

Այսպես է սկսվում արվեստագետ Արման Գրիգորյանի և կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի զրույցը։ Մանրամասները՝ տեսանյութում։