Դեկտեմբերի 28-ին, ժամը 11:04-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Գևորգ Չաուշի փողոցի թիվ 14/7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերվել է Ժորա Ա.-ի (ծնված 1994 թ.) դին: