Home / Հայաստան / «Վայել չէ փողով նախագահ ընտրելը»․ Ստեփանակերտում կրկին բերման ենթարկվածներ կան

«Վայել չէ փողով նախագահ ընտրելը»․ Ստեփանակերտում կրկին բերման ենթարկվածներ կան

«Քանի դեռ Բակո Սահակյանն իշխանության գլխին է, ընտրություններն անիմաստ են։ Բակո Սահակյանը վարչական ռեսուրսներն օգտագործելու է ի օգութ Արայիկ Հարությունյանի, որպեսզի իրենք կարողանան ապահովել իրենց հանցագործ, թալանչի, կոռումպացված համակարգը», – հայտարարել էր «Արցախի հեղափոխական կուսակցության» նախագահ Արթուր Օսիպյանը։

Փետրվարի 24-ին Ստեփանակերտում հերթական անգամ բերման են ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին։ Իսկ մինչ այդ հրաժարականների և արդար ընտրությունների պահանջով անցկացվող ակցիայի մասնակից Արթուր Օսիպյանը կոչ էր անում «ո՛չ» ասել նախկին վարչապետ և նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին, կոռումպացված ռեժիմի վերարտադրմանը, սուտասաններին և ընտրակաշառքներին։

Բողոքի ակցիա Ստեփանակերտում նորից կան բերման ենթարկվածներ.

Բողոքի ակցիա Ստեփանակերտում նորից կան բերման ենթարկվածներ. Youtube: https://youtu.be/1a4N48KZ1yE

Gepostet von Artsakh1.am am Montag, 24. Februar 2020

«Հարգելի հայրենակիցնե՛ր, մեզ վայել չէ փողով նախագահ ընտրելը, փողով իշխանություն ձևավորելը, դրա վերջը լավ չի լինելու, ֊ Artsakh1.am֊ի կողմից տարածված տեսանյությում ասում էր Օսիպյանը՝ հորդորելով մարդկանց իրենց երեխաների ապագան չվստահել «թալանչի Հարությունյանին»։ ֊ Ուստի հանուն արդար ընտրությունների պահանջում ենք Բակո Սահակյանի, Լևոն Մնացականյանի, Արշավիր Ղարամյանի հրաժարականները»։

Դիմելով ոստիկաններին, ընդդիմադիրը նշեց, որ պայքարը նաև իրենց համար է, և խնդրեց օգնել, ոչ թե խանգարել․ «Ծառայե՛ք ձեր ժողովրդին ու ձեր պատիվը լինելու է ավելի բարձր։ Բոլորիս կողմից լինելու եք հարգված»։

Ավելի ուշ, սակայն, ուժայինները կրկին բերման ենթարկեցին ցուցարարներին։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը խիստ մտահոգիչ է համարում Ղարաբաղում խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելու դեպքերը․ «Խիստ մտահոգիչ է դառնում Արցախում խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելու դեպքերի պարբերական բնույթը: Նման միջադեպերով չպիտի ստվերվեն Արցախում ժողովրդավարության զարգացմանն ուղղված ջանքերը»։

Նշենք, որ ՀՀ կառավարությունն առաջին անգամ ֆինանսավորում է հայաստանյան հասարակական կազմակերպությունների կողմից Ղարաբաղում դիտորդական առաքելություն իրականացնելը։ Առաքելությունն իրականացնելու են «Իրազեկ քաղաքացիների միավորում» և «Թրանսփարենսի ինթերնեշնըլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ները։

Tekali Taxi