Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը, հայտնում է Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։
Գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
Նախկին նախագահի փեսան մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքը օրինականացնելու մեջ։ Քրեական գործը, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, հարուցվել է դեռևս մարտին։ Միքայել Մինասյանը հետախուզման մեջ է: