Հարավային Կորեայում ԱՄՆ դեսպանը ստիպված է եղել թրաշել բեղերը։ Տեղական լրատվականները դիվանագետին քննադատում էին, նշելով, որ իր արտաքին տեսքով դեսպանը կորեացիներին հիշեցնում է իրենց դաժան անցյալը, երբ երկիրը Ճապոնիայի գաղութն էր։
Գարի Բինքլի Հարիսը, ով մինչև վերջերս ԱՄՆ Ռազմածովային ադմիրալ էր, Սեուլի կենտրոնում գտնվող վարսավիրանոցում խնդրել է թրաշել իր բեղերը։
Դեսպանը նշում է, որ դա արել է զուտ Սեուլի սաստիկ շոգ եղանակի պատճառով։
Հարավկորեական մամուլի պնդմամբ, դեսպանի բեղերը երկրի բնակիչների մտ ասոցացվում են ճապոնական բանակի հրամանատարների բեղերի հետ։ 1910-1945 թվականներին Հարավային Կորեան Ճապոնիայի գաղութ էր։ Լրատվականները հաճախ էին նշում, որ դեսպանի բեղերից էին կրում նաև ճապոնական նահանգապետերն ու զինվորականները։
Ինքը՝ Հարիսը, ծնվել է Ճապոնիայում, մայրը ամերիկյան նավաստու հետ ամուսնացած ճապոնուհի է։ Ամերիկայի Աննապոլիսում ռազմածովային ակադեմիա ավարտելուց հետո, Հարիսը ծառայել է մինչև ադմիրալի կոչում։ Գլխավորելով Միացյալ Նահանգների Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը, նա դարձել է ճապոնական ծագման ամենաբարձրաստիճան ամերիկյան զինվորականը։
Հարիսը 40 տարի ծառայել է ամերիկյան նավատորմում և միշտ թրաշված է եղել։ Korea Times-ին տված հարցազրույցում պատմել է, որ որոշել է բեղեր աճացնել, որպես իր դիվանագիտական կարիերայի սկզբի խորհրդանիշ։ Նույն հարցազրույցում պատմել է, որ պատրաստ է թրաշվել, եթե զգա, որ բեղերը խանգարում են Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների հարաբերություններին։
Դեսպանը կարծում է, որ կորեական մամուլում իր հասցեին տարածված քննադատությունների պատճառն իր ճապոնական ծագումն է։
2018 թվականին պաշտոնից հեռանալուց հետո նշանակվել է Սեուլում ԱՄՆ դեսպան։ Այն ժամանակ Միացյալ նահանգների և Հարավային Կորեայի միջև հարբերությունները թեթևակի լարված էին, չնայած Սեուլը շարունակում էր լինել ԱՄՆ գլխավոր ռազմական և տնտեսական գործընկերը։
Հարավային Կորեայում ավելի քան 28 հազար ամերիկյան զինծառայող կա՝ Չինաստանի հնարավոր ագրեսիան կանխելու համար։ 1950 թվականին հենց Չինաստանի հարձակումից էր սկսվել Կորեական պատերազմը։
Սեուլում ամերիկյան դեսպանը նախկինում արդեն քննադատությունների արժանացել էր, երբ Հարավային Կորեային առաջարկում էր ավելի շատ գումար հատկացնել ռազմարդյունաբերության ֆինանսավորմանը։ Նաև առաջարկում էր փոխել Փհենյանի հետ հարաբերությունների քաղաքականությունը։