Անազատության մեջ գտնվող և սեպտեմբերի երկուսից հացադուլ հայտարարած ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, «Մուսավատ» կուսակցության անդամ Տոֆիկ Յագուբլուի հայցը բավարարվել է վերաքննիչ դաարանի կողմից։ Նա խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով։
Հաջորդ դատական նիստը նախատեսվում է իրականացնել սեպտեմբերի 28-ին։
Տոֆիկ Յագուբլուն ձերբակալվել էր մարտի 22-ին։ Նրա կայանված մեքենային մեկ այլ մեքենա էր հարվածել, որի վարորդը բողոք է ներկայացրել։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ նա ավտոճանապարհային պատահարի մեջ է ընկել ու հարձակվել ընտանեկան զույգի վրա։ Յագուբլուն այդ հայտարարությունը որպես սադրանք է որակել և սեպտեմբերի 2-ից հացադուլ է սկսել՝ ի նշան բողոքի։ Human Rights Watch միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունը դատապարտել է Յագուբլուի ձերբակալությունն ու կոչ արել անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին։ Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Amnesty International֊ը։ «Լիբերալներն ու դեմոկրատները հանուն Եվրոպայի» դաշինքի ներկայացուցիչները պնդում են, որ Յագուբլուի ձերբակալությունը իշխանությունների՝ ընդդիմության նկատմամբ հետապնդումների շարքի հերթական քայլն էր։ Իրավապաշտպանները Յագուբլուին ներառել են քաղբանտարկյալների ցանկում։
«Մուսավատ» կուսակցության Բաքվի գրասենյակում Յագուբլուի հացադուլին միացել են Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստներ Այաթ Իսմայիլը, Տոֆիկ Մամեդովը, Էլնուր Հասանովը, Էլման Գուլիևը։ Պահանջում են ազատ արձակել Յագուբլուին։
Նույնատիպ բողոքի ակցիա է իրականացնում նաև Գերմանիայի քաղբանտարկյալների մի խումբ։
Բազմաթիվ քրոնիկ հիվանդություններ ունեցող 60-ամյա ըննդիմադիր գործչի առողջական միճակը հացադուլի պատճառով վատացել էր։ Նրան տեղափոխել էին հիվանդանոց։
Յագուբլուի փաստաբան Էլչին Սադիգովի խոսքով, առողջական վիճակի կարգավորումից հետո գործչին հիվանդանոցից տուն կտեղափոխեն: