Իսրայելական Israel Aerospace Industries (IAI) կոնցերնը 155 մլն դոլար է վճարել Ադրբեջանում փողերից լվացման գործի հետ առնչություն ունեցող երկու կազմակերպություններին, հայտնում է իսրայելական Haaretz հրատարակչությունը՝ հղվելով ԶԼՄ֊ների և ժողովրդավարության կոնտրոնին։
BuzzFeed News կայքում հրապարակված 2012-2014 թվականների բանկային հաշվետվությունները ցույց են տալիս, որ պետական ռազմական գիգանտը նվազագույնը 155 մլն դոլար է փոխանցել Ադրբեջանի կառավարության համար փողերի լվացմամբ զբաղվող երկու ընկերություններին։ Փոխանցումը կատարվել է ադրբեջանական ռեժիմի կողմից 1.6 մլրդ դոլար արժողությամբ զենքի գնումից մի քանի ամիս անց։
Deutsche Bank֊ի IAI֊ի հետ կապված հաշվետվություններում հիշատակված են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Alitalia-ն, Indian Aerospace Industries-ը, RwandAir-ը, Ethiopian Airlines-ը, Ռուսական ավիաուղիները, Քենիայի ոստիկանությունը և այլն։ Հաշվետվության մեջ մեծ ցուցակ կա ընկերությունների, որոնց գումար է փոխանցել հենց IAI֊ը։ Այդ ցանկում ներառված են մի շարք երկրների պաշտպանության նախարարություններ և ավիաընկերություններ։ Իսրայելական ընկերությունից գումարներ ստացողների մեջ առանձնանում են Jetfield Networks և Larkstone ընկերությունները, որոնց մասնագիտացումը չի համընկնում IAI֊ի մյուս գործընկերների հետ։
Jetfield ընկերության ակցիաները Մարշալյան կղզիներ տեղափոխումը պաշտոնապես հաստատվել է 2012 թվականի փետրվարին։ Մոտավորապես հենց այդ ժամանակ տեղական լրատվամիջոցները սկսեցին գրել IAI֊ի և Ադրբեջանի կառավարության միջև կնքված պայմանագրերի մասին։ Դրանց բովանդակությունը բաց ներկայացված չէր։
Միջազգային լրատվամիջոցները բազմիցս գրել են Իսրայելի կառավարության համար՝ Իրանի հետ սահմանակից Ադրբեջանի հանրապետության մեծ նշանակության մասին։