Home / Հայաստան / Լուկաշենկոն գրեթե սնանկացած «Բրեստի գարեջուրը» ծախեց Ծառուկյանին

Լուկաշենկոն գրեթե սնանկացած «Բրեստի գարեջուրը» ծախեց Ծառուկյանին

«Բրեստոբլիմուսչեստվո»֊ն հրապարակել է «Բրեստի գարեջուր» ընկերության ակցիաների 89,7 տոկոսի վաճառքի մանրամասները։ Ավելի վաղ հայտնի էր, որ Բրեստի գարեջրի գործարանի նոր սեփականատերը բուլղարական «Մուլտիգրուպ թրենդն է», որը ներառված է Գագիկ Ծառուկյանին պատկանող Multi Group կոնցերնի կազմում։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քննությունը շարունակվում է։ Նա մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառքներ բաժանելու մեջ։ Multi Group կոնցերնի տնօրենը ապրիլին ձերբակալվել է փողերի լվացման և առանձնակի մեծ չափի կաշառք վերցնելու մեղադրանքով։

«Բրեստի գարեջրի» ակցիաների պետական փաթեթը վաճառելու որոշումը կայացվել էր «Բելառուսի նախագահի 2020 թվականի հուլիսի 2-ի համապատասխան հանձնարարականի համաձայն»՝ արտադրության զարգացմանը խթանելու նպատակով։

Հուլիսի 31-ին Բրեստի տարածաշրջանային գործադիր կոմիտեն «Մուլտիգրուպ թրեյդի» հետ պայմանագիր է կնքել «Բրեստի գարեջուր» ԲԲԸ֊ի 1 911 557 ակցիաների առք֊վաճառքի մասին։ Գործարքի արժեքը կազմում էր 6,6 մլն ռուբլի (մոտավորապես 2.5 մլն դոլար)։ Այդ գումարը պետք է մտնի տարածաշրջանային բյուջե 10 տարվա ընթացքում՝ առանց վճարումների ինդեքսացիայի։ Օգոստոսի 28-ին բուլղարական ընկերությունը կատարել է առաջին դրամական փոխանցումը։

Պայմանագրի համաձայն, «Մուլտիգրուպ թրեյդը» 10 տարվա ընթացքում պետք է նվազագույնը 25 մլն ներդրում իրականացնի «Բրեստի գարեջուր» ընկերության արտադրական միջոցների նորարարականացման, բարելավման համար և շրջանառության մեջ գտնվող միջոցների ծավալների մեծացման համար։

2020֊2030 թվականներին գործարանի նոր բաժնետերը պարտավոր է պահպանել աշխատողների քանակը և վճարել ոչ պակաս աշխատավարձ, քան վճարվում էր 2019 թվականին։

Բացի այդ, «Մուլտիգրուպ թրեյդը» չի կարող առանց Բրեստի տարածքային գործադիր կոմիտեի համաձայնության մինչև 2031 թվականի հունվարի մեկը փոխել գործարանի գործունեության հիմնական բնույթը։ Ավելի վաղ «Բրեստի գարեջրում» խոսում էին, որ նոր սեփականատերը մտադիր է վերաբրենդավորում իրականացնել, ընդլայնել գարեջրի, հանքային ջրերի և ոչ ալկոհոլային խմիչքների տեսականիները»։

Բուլղարական ընկերության կողմից իր ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեմքում «նախատեսված է Բրեստի տարածքային գործադիր կոմիտեի կողմից պայմանագրի չեղարկամ միակողմանի հնարավորություն (առանց գնորդի ծախսերի փոխհատուցման), որից հետո բաժնետոմսերն անհատույց վերադարձվում են Բրեստի մարզին», ասվում է «Բրեստոբլիմուսչեստվո»֊ի հայտարարությունում։

Գործարքի շրջանակներում «Մուլտիգրուպ թրեյդը» նաև պարտավորվում է փակել «Բրեստի գարեջուր» ԲԲԸ֊ի պարտքերը։ 2019 թվականի տվյալներով, ընկերությունը շուրջ 10մլն ռուբլի պարտք ունի։ 2014 թվականից ընկերությունը սանացիայի մեջ է, արտադրության համակարգմամբ զբաղվում է հակաճգնաժամային կառավարիչը։ Այժմ քննարկվում է ընկերությունը սանացիայից հանելու և պարտատերերի հետ համաձայնությունների հասնելու հարցը։

2010 թվականին Ծառուկյանը Երևանում բելառուսական առևտրի կենտրոն էր բացել, իսկ 2012-ին Մինսկում՝ հայկական կոնյակի շշալցման արտադրություն։ Բելառուսական «ՀԸայկական ստանդարտ» ձեռնարկության հիմնադիրները Երևանյան գինեգործական կոմբինատն ու «Բեալառուստորգ»֊ն են, որն անմիջականորեն ենթարկվում է նախագահին։

2013֊ի սեպտեմբերին Բելառուսի իշխանությունները Ծառուկյանին պարգևատրեցին Ժողովուրդների բարեկամության շքանշանով։

Մեկ տարի անց Բելառուսի դեսպանատունը Երևանից տեղափոխվեց Կոտայքի մարզի Առինջ գյուղ՝ զբաղեցնելով Ծառուկյանի կալվածքի հարևան շինությունը։

Բելառուսի նախագահական ընտրություններից անմիջապես հետո Ծառուկյանը Լուկաշենկոյին շնորհավորեց «վստահ հաղթանակի կապակցությամբ»։