«Ավրորայի» երախտագիտության ու գթասրտության ներքին ուղերձը, որը հնչում է Հայաստանում, իր էությամբ համամարդկային է, – ասված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության կողմից ուղարկված հաղորդագրությունում։
Իր խոսքում նա նաև հիշատակեց Forbes֊ի Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում գրանցված բիզնեսմեն Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին՝ «Ավրորայի» կնքահայրերին»։
Ամերիկացի ձեռնարկատեր Նուբար Աֆեյանի (լուսանկարում՝ ձախից) և ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանի (լուսանկարում՝ աջից երկրորդը) գործունեության մեջ եղած հակասության մասին դեռ 2016 թվականին գրել էր Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնությունը․ «Նրանք մի կողմից հանրությանը ներկայանում են սոցիալական, էկոլոգիական, կրթական ու բարեգործական ծրագրերով՝ մյուս կողմից էլ՝ Ամուլսարի վտանգավոր հանքի շահագործման համար վարկ տրամադրող «Ամերիաբանկ»-ի տնօրենների խորհրդի անդամներ են»։
– Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ավրորայի» կնքահայրերին՝ Վարդան Գրեգորյանին, Նուբար Աֆեյանին և Ռուբեն Վարդանյանին, ովքեր իրենց այս մարդասիրական ձեռնարկով փաստում են, որ, ինչպես ֆրանսիացի գիտնական, բառարանագիր Պիեռ Բուաստն էր ասում. «Մաքուր խղճի մեկ ձայնն ավելի հաճելի է փառքի հարյուր ձայնից», – ասված է նախագահի ուղերձում։
Հիշեցնենք, որ հիշատակված բիզնեսմեն Վարդանյանը վերջերս 3 միլիարդ ռուբլի կաշառք էր վճարել Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովի ընտանիքին, ինչպես պնդում է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը։ Ինքը՝ Սարգսյանը, ևս հայտնի է որպես գործարար․ լրագրողական հետաքննությունները փաստում են, որ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց առաջ, երբ Սարգսյանը դեռևս դեսպան էր աշխատում, նա բիզնեսով էր զբաղվել։ Հետագայում էլ ասել էր, որ բիզնեսներ չունի, բիզնեսով, ըստ նրա, ոչ թե ինքն է զբաղվում, այլ ընտանեկան հիմնադրամը։
– «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Սա երախտագիտություն է մարդու հանդեպ՝ անկախ ազգությունից, կրոնից, մաշկի գույնից, որովհետև նրանք, ովքեր փրկում էին իմ հայրենակիցներին, բնավ չէին մտածում, որ այդ մարդիկ այլ հավատքի ու դավանանքի, այլ ազգի ներկայացուցիչ են: «Ավրորան» վկայությունն է այն բանի, որ մարդասիրությունը ոչ միայն սահման չունի, այլեւ նրա առջեւ չի կարող որեւէ փակ դուռ լինել: Մարդասիրությունը կարող է դռներ բանալ թե ամենադաժան մարդու մեջ եւ թե ամենադաժան երկրում: Հենց այդպիսի առաքելություն են ծրագրավորել Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը «Ավրորայի» գաղտնաբառերի միջոցով։ Այդ գաղտնաբառերը հասկանալի են բոլոր լեզուներով, հնչում են բոլոր նրանց համար , ում համար մարդասիրությունն արժեք է, ում համար գթասրտությունն ապրելակերպ է, – մասնավորապես, ասված է Սագրսյանի ուղերձում, որն ավարտվում է «Ամուր պահենք մեր կամքը, բայց թող երբեք չկարծրանան մեր սրտերը» խոսքերով։