Home / Կրթություն / Ահաբեկիչները ներխուժել են Քաբուլի համալսարան․19 մարդ սպանվել է, կա 22 վիրավոր

Ահաբեկիչները ներխուժել են Քաբուլի համալսարան․19 մարդ սպանվել է, կա 22 վիրավոր

Նոյեմբերի 2-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի համալսարան են ներխուժել ոստիկանական համազգեստով քողարկված զինված անձինք և կրակ բացել ուսանողների ու դասախոսների ուղղությամբ։

National Public Radio-ի փոխանցմամբ՝ առնվազն 19 մարդ մահացել է։ Կա 22 վիրավոր։

Ականատեսները պատմում են, որ սկզբում պայթյունի ձայն են լսել, որից հետո (ոստիկանական համազգեստով) զինված անձինք ներխուժել են համալսարան։ Գրոհայինները պատանդ են վերցրել ուսումնական երկու խմբերի և կրակ բացել ուսանողների ու դասախոսների ուղղությամբ։ Ահաբեկված ուսանողներից որոշները դուրս են նետվել պատուհաններից։ Նրանց շրջանում ևս կան վիրավորներ։

https://twitter.com/MohebMudessir/status/1323229538843795456

Վերջին օրերին սա թվով երկրորդ հարձակումն է Քաբուլի ուսումնական կենտրոնի վրա։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարություն է տարածել, որով ստանձնել է հարձակման և 10 օր առաջ տեղի ունեցած մեկ այլ ահաբեկչական ակտի պատասխանատվությունը, երբ մահապարտը կրթական կենտրոնի առջև պայթեցրել էր իրեն՝ սպանելով ավելի քան 20 մարդու, այդ թվում՝ ուսանողների։