Ադրբեջանը պլանավորում է ավտոմայրուղի կառուցել՝ մինչև Հայաստանի հետ սահմանը։
«Ազատություն» ռադիոկայանը՝ հղում կատարելով ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը, գրում է՝ Ադրբեջանի ավտոմայրուղիների պետական գործակալության խոսնակ Անար Նաջաֆլինը հայտնել է, որ «նոր ճանապարհը լինելու է Հորազիդ-Մինջիվան-Հայաստանի հետ սահման»։ Պաշտոնյան նշել է, որ հետագայում այս մայրուղին կարող է շարունակվել Հայաստանի սահմանից մինչև Նախիջևան ուղղությամբ։
Ավելի վաղ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է Ֆիզուլիի շրջանից մինչև Շուշի ճանապարհի կառուցման մեկնարկի մասին, որի երկարությունը կազմելու է 101,5 կիլոմետր։