Home / Հայաստան / Այս պահին ունենք 3621 զոհ և 321 անհետ կորած․ Փաշինյան

Այս պահին ունենք 3621 զոհ և 321 անհետ կորած․ Փաշինյան

Այսօրվա դրությամբ ունենք 3621 զոհ և 321 անհետ կորած,  ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նաև հայտնել է, որ առկա է ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք, ինչպես նաև ավելի քան 100 նույնականացված մարմին, որ նույնականացվել են կոնկրետ հարազատների հետ, բայց վերջիններս, տարբեր պատճառներով, առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը, ինչը հասկանալի է:

«Մեր շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են, գերեվարված են, կան ընտանիքներ, որ չեն վստահում ԴՆԹ հետազոտության արդյունքներին, և իրենք իրենց նախաձեռնությամբ արտերկրում նախաձեռնում են ԴՆԹ հետազոտություն, չնայած մենք պատրաստակամություն ենք հայտնում նման դեպքերում պետական միջոցներով իրականացնել, բայց կան դեպքեր, երբ ասում են՝ թողեք, որ մեզ համար պրոցեսը լինի հսկողության տակ»,- նշել է պաշտոնյան: