Home / Մարզեր / Սիսիանի քաղաքապետը ևս կալանավորվեց

Սիսիանի քաղաքապետը ևս կալանավորվեց

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը կալանավորվել է։ Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը:

Սարգսյանը, հիշեցնենք, երեկ ձերբակալվել է և մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիքի համար: Քաղաքապետի պաշտպանը հայտնել է որ կալանավորման որոշման դեմ ներկայացնելու են վերաքննիչ բողոք:

Ավելի վաղ կալանավորվել է նաև Գորիսի համայնքապետը, Մեղրիի (արդեն նախկին) քաղաքապետը (երկուսն էլ՝  «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու), ինչպես նաև նաև՝ Որոտանի, Քաջարանի և Քարահունջի համայնքապետները։