Home / Հայաստան / Փթիրը տվել են հային, գաթեն վերցրել. Վանեցյանը նստացույց է անում

Փթիրը տվել են հային, գաթեն վերցրել. Վանեցյանը նստացույց է անում

Արդեն երրորդ օրն է՝ ԱԱԾ նախկին պետ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կողմնակիցների հետ միասին Ազատության հրապարակում է։ «Վերջին օրերին այս իշխանությունների կողմից արվող հայտարարությունները խոսում են այն մասին, որ նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ, պատրաստ են հանձնել Արցախն ամբողջությամբ թշնամուն. մենք խնդիր ունենք Հայաստանի անվտանգության հետ։ Համարեք, որ մանդատները վայր ենք դրել»։ ԱԱԾ պաշտոնանկ եղած պետը, իր խոսքով, «չգիտի՝ ինչ քննարկել մի խորհրդարանում, որտեղ հայտարարում են, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որտեղ ասում են, որ հայը կարող է ապրել Ադրբեջանի ենթակայության տակ»։

Վանեցյանին են միացել այլ պատգամավորներ, այդ թվում՝ Իշխան Սաղաթելյանը, ում խոսքով՝ «պայքարը լինելու է ապակենտրոն և ցանցային»։ Նստացույցին են միացել նաև 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը․ նրանք էլ անժամկետ հացադուլ են հայտարարել, որը նպատակ ունի « մեր սերնդի ներկայացուցիչների ուշադրությունը սևեռել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և ուղղորդել գործնական քայլերի կատարմանը, օրինակ՝ ծառայելուն»։

DSCF3184

Նստացույցի առաջին օրը՝ ապրիլի 17-ին, Վանեցյանի կողմնակիցները վրաններ էին բերել, որոնք առգրավվեցին Ոստիկանության կողմից։ Ուժայինների և ցուցարարների միջև քաշքշուկ տեղի ունեցավ, որոշ մարդիկ բերման ենթարկվեցին։ Նստացույցն, այնուամենայնիվ, դեռ շարունակվում է «24-ժամյա ռեժիմով»։ 

DSCF3087

Վանեցյանը հավատացած է, որ իշխանափոխությունը տեղի է ունենալու «փողոցի ճնշման տակ»։ 

DSCF3190

«Պատերազմ չի լինելու մեր հաղթանակի դեպքում, ես ձեզ վստահ ասում եմ՝ չի լինելու և վերջ։ Բայց մենք չենք էլ կանգնելու գլուխներս կախենք թշնամու առաջ և աղերսենք խաղաղություն․ հավատացեք՝ կան շատ ճանապարհներ, և այդ ճանապարհների մասին մենք գիտենք, ունենք փորձ, գիտելիք, հնարավորություն, որպեսզի թույլ չտանք, որ լինի պատերազմ։ Ինչ վերաբերում է հստակ գործողությունների պլանին․ պատկերացնու՞մ եք չէ, որ հստակ պլանի մասին ես չեմ կարող հիմա բարձրաձայնել։ Դուք տեսաք, որ մի փոքր վրան օգտագործելու համար՝ ինչ քանակի ոստիկանական ուժեր օգտագործվեցին մեր նկատմամբ», – ապրիլի 18-ի մամլո ասուլիսին ասել է պատգամավորը։ 

DSCF3089

Ազատության հրապարակում Վանեցյանի շուրջ հավաքված մարդիկ պարբերաբար խոսում էին թե՛ գործչի, թե՛ միմյանց հետ։ 

DSCF3094

– Հայ ժողովուրդը չի հասկանում, որ դրանք մարդ չեն՝ հավաքածու են։ Թուրքերը հավաքածու ժողովուրդ են։

– Ես մեկից լսել եմ, ասում ա՝ խաթրով են ուզում, պիտի տաս, զոռով են ուզում, պիտի տաս, կռվով են ուզում, պիտի տաս, չե՞ս կարողանում՝ իջի Ղուրանի վրա, սուտ երդում կեր, գյավուրին հավատացրու՝ սպանի։

– Այո, պիտի տենց անես, հայը խորամանկ պիտի լինի, խորամանկ։

DSCF3063

– Աղջի ջան, կնիկ ես, քուր ես, ախպեր ես, ինչ ես։ Փթիրը տվել են հայի ձեռը՝ գաթեն վերցրել։ Որ միամիտ չլիներ՝ ինչի՞ փթիրը վերցրեցին։ Հը՞։ Քո՞ռ էին։ Չտեսա՞ն, որ փթիր ա, փթիր, փթիր։ Փթիր ա։

DSCF3142

Վանեցյան ջան, դուք էլ գործ եք անում՝ գործ արեք։ Ախր անում եք ու կիսատ թողնում, էս ի՞նչ ա Հայաստանի վիճակը․․․ Մարշալ Բաղրամյան էինք՝ էլի ասում էիք, թե «պրծնում ենք,  պրծնում»։ Բա ի՞նչ եղավ․․․ Խաբելով քանի՞ անգամ եք բերել-հավաքել։

– Ճիշտ ես, բոլորը հասկանում են, բայց կամաց խոսա։ Որ հանկարծ ցույց տան հեռուստացույցով՝ սիրուն չի։

DSCF3116

– Լևոնի «բենդերներին» մոռացել են․․․

DSCF3144

– Հիշում ես Յուռային Սարգսյան, պոլիտեխնիկի ռեկտորին նախկին, մոտիկ ընկերս ա:

DSCF3128

Ցույցին միացել էր նաև քաղաքում քաջ հայտնի չմուշկներ քշող Լևոն պապիկը (Լևոն Աբգարյան)

DSCF3134

– Ուրեմն ես քո հետ եմ, Արթուր, քեզ նշանակում եմ Հայաստանի ղեկավար։ Ժամանակավոր։ Հետո թող ժողովուրդն ընտրի, [երբ] էս քաոսից դուրս գանք։ (Ծափահարությունների ներքո) Կեցցե՛ Արթուր Վանեցյանը։

DSCF3138

Լևոն պապիկ․ Արթուր, Փորդ կմաշես, թե չէ կհանեմ գործից։
Արթուր Վանեցյան․ Հարց չկա․․․

DSCF3203

– Դու կեղտոտություններ ես արել էն ժամանակ, ես ներում եմ քեզ: Որովհետև դու ստիպված ես եղել, Արթուր: Դու էն ժամանակ չաղ չէիր, դու քեզ հետևել ես, դու փոր չունեիր։

– Էլի չունեմ, ի՞նչ ես ասում:

– Արթուր, հերիք ա քաշես, պետք չի: Տղամարդը պետք ա այսպիսին լինի (ցույց է տալիս իր փորը), որպեսզի մեջը կեղտ չլինի: Որտև ներդաշնակություն ա՝ մարմինը և հոգին։

– Ջիգյարի կտոր ա, ինչ կեղտ:

DSCF3161

DSCF3171

DSCF3175

DSCF3194

DSCF3204